Սի՜րտն
ընդամենը մի բռունցք արյո՜ւն է,
Բայց այնքա՜ն
ծանր,
Բայց այնքա՜ն
խորը,
Լայնածավա՜լ
Ու
տարողունա՛կ,
Որ թվո՜ւմ է
թե աշխարհը սեղմե՜լ
Ու
տեղավորել են
Ուղի՛ղ
կրծքիդ տակ…
Ու թպրտո՜ւմ
է աշխարհը կրծքում,
Հաճախ ցավո՜ւմ
է,
Ծակո՜ւմ,
Հառաչո՜ւմ,
Հաճախ
ուզում է գլուխը առնե՜լ ու
Քեզնից
փախչե՜լ,
Ի՞նչ իմանաս
ո՜ւր…
Ամեն մի
անձրև իր արև՜ն ունի,
Ի՜ր ծիածանը՝
իրենից հետո,
Խեղճ Սիրտն
ի՞նչ անի,
Որ մի աշխա՜րհ
է
Լի՜
արցունքներով…
Այսքանով
հանդե՜րձ
Սիրտն
ուրախանալու պերճա՜նքը ունի,
Խելագար
պարելու ցանկությո՜ւն,
Սիրտն
ուրախությունից իր պայթե՜լն ունի
Եվ
պայթեցնելու հնարավորություն:
Եվ երգե՜լ
գիտի- ուրա՜խ ու տխուր՝
Այրո՜ղ մի
լավա՝ սրտամեղեդի՜,
Եվ ատել
գիտի թշնամու նման,
Եվ սիրե՜լ գիտի անսահմա՜ն,
Իր գրիչն
ունի՝ ձեռագիրը իր,
Արվե՛ստն իր
ունի դյութական:
Հսկա՜ է
սիրտը՝ հսկայամարմի՛ն,
Ադամանդի
պես կա՜րծր է,
Հողի պես
փխրո՜ւն,
Ի՞նչ
առեղծված է՝ մարդ չի՛ հասկանում՝
Եվ սպանե՜լ
գիտի և
Ունակությո՜ւն
հարություն տալու:
Կարո՛ղ է
դարերո՜վ գաղտնիքներ պահել,
Կարող է
պահի՜ տակ դառնալ «չաչանակ»
Մեկ խաչեղբա՜յր
է՝ թև՜ տալ է կարող,
Մե՛կ էլ սգավո՜ր՝
Կարո՛ղ է կոտրե՜լ
տենչեր բյուրավոր:
Քո մեջ աշխա՜րհը,
Դո՛ւ
աշխարհի մե՜ջ,
Մի
ամբողջությո՜ւն՝ արյան մի բռունցք,
Նույնի՜սկ ուրանի ատոմը ճեղքվեց…
…Սի՜րտն
Աստվածային
Մնաց հանելուկ:
Комментариев нет:
Отправить комментарий