* * *
Մենք
երկուսով էինք՝
Ե՜ս և
հայացքս…
Եվ այնքա՜ն
նման էինք իրար,
Որ այս ծե՜ր,
փորձառու մոլորակը
Մի պահ կանգ
առավ զարմացած:
* * *
Հայացքս լո՜ւռ
էր,
Ես՝ տխո՜ւր -
Իմ մեջ ցա՜վ
կար ու կարոտ,
… Չէր
հասկացվում թե ի՞նչու էր
Աշխարհն
այսքա՜ն անծանոթ…
Երկվորյա՛կ
էինք հայացքիս հետ,
Տարբեր
տարիքի էինք սակայն,
Ես մանո՜ւկ էի,
հայացքս՝ ծե՜ր…
Ո՞վ է տեսել
նման բան:
Հայացքս շա՜տ
էր նմանվում
Արցունք
թափող կնոջն այն,
Որը մի պահ
քարանո՜ւմ է
Ու չի՛
տեսնում ոչ մի բան…
Իսկ ես ակո՛ւնքն
էի փնտրում
Էության,
Դուրս գա՛լ էի
փորձում հույզերի
Ցանցից,
Հայացքիս
արցո՜ւնքն էի ըմպում
Լռելյայն,
Փորձո՜ւմ էի
դուրս գալ կանգնած
Աշխարհից…
* * *
Աշխարհը
բացե՛լ էր պատուհանը,
Նայում էինք
նրա անհունին,
Երկուսո՜վ չէինք՝
երեքո՛վ էինք
Ե՜ս, հայա՜ցքս
և
Հայելին…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий