Անհասկանալի
է բնությունը ծեր,
Որը չգիտես
ինչո՞ւ,
Չգիտես ի՞նչպես
-
Շերտ առ
շերտ հանկարծ բացվում է քո մեջ
Ու կորցնում
ես գիշե՜ր և ցերեկ …
*
Ասես
խունացած մի էջ ես գտնում՝
Ինչ-որ
պատառիկ հեռո՜ւ անցյալից,
Ասե՛ս
բնությունը երա՛կդ ծակում,
Հին
հիշողություն է քաշում երակից:
*
Անցյալդ
գալի՜ս, գլո՜ւխ է տալիս,
Ոչ հոգի՛ն
ես տեսնում, ո՛չ էլ աչքերը,
Ասե՛ս սրտիդ
մեջ մի հո՜ւշ է լալիս
Ու կոկորդդ
են սեղմում արցունքները:
*
Առաջին սերը
դաժա՜ն է լինում -
Բաժա՜ն է
լինում գիտակցությունից,
Ասե՜ս մի
թավշյա երկար վարագույր
Զատում է
ներկադ հեռու անցյալից:
*
Ասես շրջվո՜ւմ
են իղձերդ անկատար,
Ասես պտտվո՛ւմ
ես արյանդ հոսքում,
Ասես թե
կյանքը՝ անխի՜ղճ ու դաժան,
Խարանում է
քեզ քո իսկ ներկայում…
*
Հիշողությունը՝
կարո՜տ,
Հիշելը՝ հանցա՜նք,
Քեզ չե՛մ
հասկանում բնությո՜ւն,
Մ՞իթե իրար
հետ մի ողջ կյանք անցանք,
Որ հինը
նորից բորբոքենք ներսում…
*
Իմ առաջին
սե՜ր,
Ի՜մ
երախայրիք,
Դո՞ւ իմ, թե՞
ես քո ներսում քողարկված…
… Բնության համար
ինչպես խաղալիք
Մենք
մոռացվեցինք,
Իսկ Կյա՜նքը
անցավ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий