--------------------------------
N.N. -ին
1
Քեզանից հեռո՜ւ, քեզանից անդի՜ն
Օրորվում է
թո՜ն մի արտապատկեր՝
Մի Լո՜ւյս
հրացոլք, մի Ճակատագի՜ր…
Ու
տագնապում է սիրտդ անհամբեր:
*
Փորձե՛ր ես
անում փակվել քո ներսում,
Փորձո՛ւմ ես
ինքդ քո մեջ խենթանալ,
Դառնալ ինքդ
ծե՜գ, ի՛նքդ՝ մայրամուտ,
Փորձու՜մ ես
ինքդ քո ներսը կարդալ…
*
Բայց ձեռագիրը ծանո՛թ չէ, ավա՜ղ,
Ո՛չ էլ երակդ
սնող պատկերը…
Քո մեջ մակածվո՜ւմ,
ծորո՜ւմ է դանդաղ՝
Ժամանակների
Աստվա՛ծն ու Տե՜րը…
*
Իմ այս տողե՜րը,
երբ որ կկարդաք՝
Իմը չե՜ն լինի,
կլինեն Ձե՜րը,
Ցավոք ես
շա՜տ ուշ, շա՜տ ուշ հասկացա՝
Կի՛նն է
ժամանակների Աստվածն ու Տերը…
2
Կինը
աշխարհո՜ւմ, Աշխա՜րհը Կնոջ մեջ -
Շարժո՜ւմ է,
տենչա՜նք՝ օրենքներից դուրս,
Միանում ես այդ
ընթացքին հավերժ
Կյանքի
ցանկացած խառը հանգույցում…
*
Նրա զարկերակը
՝ մի ողջ համազարկ,
Բախվում է
քունքիդ՝ նե՛րս է թափանցում…
Ու
միլիոնավոր աստղեր հարազատ
Ասես թե սի՛րտդ
են թևերով խոցում:
3
Կինն ամե՜ն
ինչ ունի քեզ տալու համար…
Եվ Առավո՛տն
իր, և Օ՜րը հոգնած,
Եվ
բոսորագույն Երեկո՜ն իր բար,
Եվ Գիշե՛րն
իր սև՜ կակաչի նման….
*
Նա քեզ սե՜ր
կտա, կտա՛ հավատամք,
Կտա՜
խելահեղ կի՜րք-կոնքացավով,
Մի նոր
էությո՜ւն, հղացող նո՛ր կյանք,
Մարմի՛նը իր
բորբ, անապակ ու խոր:
… Իր
երակներում գժվո՛ղ արևը,
… Իր
երազների կանա՛չը փարթամ,
…Իր գունաշխարհի
բոլո՜ր սպիտակները,
… Երազանքների
թելերը արծաթ…
4
Կինն իր
տագնապները քեզ չի՛ տա երբեք.
Իր
թախիծները կհո՛ղի խորքում,
Իր
շառագույնը չի՛ թողնի թերթել
Կարդալ՝ աղոթքի բառերն իր մաքուր…
*
Իր
անձրևները որպես ներշնչանք
Նա կփաթաթի պարանոցին
քո,
Իր
ողկույզների պտուկներով տա՜ք
Կվերածնի հույսո՜վ, հավատո՜վ:
5
Մեկ գիշերվա
մեջ քո հում խմորից
Կինը
կհունցի կերպար անանուն,
Կամ քեզ
կյա՛նք կտա կա՛մ էլ կխեղդի՝
Ինչպես
գալի՛քն է անցյալին խեղդում:
*
Մի՛ փորձիր
մտնել աշխարհը Նրա,
Դու այնտեղ
ոչի՜նչ չունե՛ս անելու,
Նա՛ էլ քեզ
տալու չունի՛ ոչ մի բան,
Երբ որ
առանց քեզ օ՛րն է մահանում…
6
Փորձեցի
ըմպել բառի գավաթից
Կին-սրտապատկեր
էությո՜ւնը Քո,
Ու կախված
մնաց գոյության կեռից
Տո՜ղը անավարտ՝
կիսատ բառերով:
*
Տիրո՜ւմ ես
կյանքի հոսքին մոլեգին -
Կին-սրտապատկեր՝
տարե՜րք մի ահեղ,
Երգո՜ւմ է սիրտդ
մի կիրք-մեղեդի,
Որի բառերը դեռ
չեն բարբառվել…
Ս.Ումառ-Հարությունյան
06. 09.
2016 թ. ք. Երևան
Комментариев нет:
Отправить комментарий