Ամենացավո՜տը
-
Քո խենթ
ձեռքերից հեռացած Սերն է,
Ամենացանկալին՝
Շուրթերդ ետ
մղող մատները Նրա,
Ամենահեռո՜ւն
քո երազներն են,
Որ մեկ
բացակա են, մեկ ներկա:
Ամենակրքո՛տը՝
Մատներն են քեզ
սիրող կնոջ,
Ամենաքնկո՜տը՝
շուրթերը փակված,
Ամենաբարդը՝ հոգոցն
անորոշ,
Ամենատա՛քը -
Նրա համբույրն
է վերնաշապիկիդ օձիքին դաջված:
Ամենաերեկո՜ն
-
Հուշիկ
քայլերով դեպի քեզ եկող Նրա ոտնաթաթն է,
Ամենագիշե՜րը՝
Քեզնով մեկ
փռված վարսե՛րը Նրա,
Ամենաառավոտը
սուրճի ա՛յն բաժակն է,
Որ Նրա
մատներից պատահմամբ
Ընկնում է վրադ…
Ամենաթեթևը՝
Ձախ ուսիդ հենված Նրա գլուխն է,
Երբ ուսդ չի
զգում ծանրություն Նրա գլխի տակ,
Ամենադաժա՜նը
պահարանի ճռացող դո՛ւռն է
ու զգեստակախիչը
դատարկ…
Ամենալի՛քը դո՛ւ
ես՝
Քո հոգի՛ն, կարոտով
լեփ-լեցուն,
Ամենախաղալիքը
քո մարմի՜նն է-
Նրա դողացող
ձեռքերում:
Ամենակատարյա՜լը
Նրա կուրծքն է՝
Մոգակա՜ն, չքնա՜ղ տեսարան,
Ամենադատա՛րկը
Անկողնուդ ա՛յն
հատվածն է,
Որտեղ անցյալում
սիրել ես Նրան:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий