Քո քարերը –
Նախշե՜ր,
Քո լեռները
- Խոհո՜ւն,
Քո մայրերը
- Պատկե՜ր,
Զինվորներդ Տոկո՛ւն…
Քո տառերն
երկիմա՜ստ
Խոսքերդ
նրբահյո՜ւս,
Քո երգերն
ամեն տեսակ
Ներշնչող սե՜ր
ու հույս…
Քո աչքերում
Թախի՜ծ,
Քո
ձեռքերում Կարո՜տ,
Քո
կանչերում Մասիս՝
Այդքան հեռու
ու Մոտ….
Դու ոչ հո՜ղ,
ոչ տարա՜ծք,
Դու մեր Սի՜րտ
բաբախող,
Աստված չանի
հանկարծ
Քեզ նայեն
չար աչքով…
… Քարերդ –
Նախշե՜ր,
Լեռներդ
- Խոհո՜ւն,
Մայրերդ –
Պատկե՜ր,
Զինվորներդ
բազո՛ւմ…
Տե՞րն է
հսկում հայրաբար,
Թե՞
արցունքը քույրերի,
Թե՞
աղոթքներն անդադար
Որդեկորույս
մայրերի…
Ա՜խ, երբ
պետք է հոգիդ
Լինի
հանգիստ քնած,
Արարատի
ձյունե
Գլուխները
գրկած…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий