Հոգնել ես,
գիտե՜մ,
Ինձնի՛ց ես հոգնել…
Մնացել է
ահելությունս հարգելու
Քաղաքավարությունդ,
Մոռացել ես
կամ
Գուցե չգիտե՞ս,
Որ տարիների
հետ հասունանում է
և Սերը և Խանդը…
Մարդը
դառնում է լռակյաց,
Ինքն իր մեջ
բորբոքվո՜ւմ, կռվո՜ւմ,
Ինչպես
սարերից իջնող հորդանքը
Որը չգիտի
թե ո՞ւր է գնում –
Այգի՞ կջրի
Թե՞ տուն
կքանդի,
Ուրախությո՞ւն
թե՞ ցավ կբերի,
Իր
ճանապարհին ծառե՞ր կկոտրի՝
Հույսի՜,
հավատի՜…
Մարմնի
բույրից դեռ չկշտացած
Ահելությունը՝
այդ բոբոքվող քուրան
Ցավից
տոչորվող,
Անկուշտ
ձեռքերով
Վիժող
լավայի ձեռքերով կոփված,
Կիտրոնի
համով ու հոտով օծված
Դեռ ինչե՜ր
կարող է անել,
Ավերե՜լ,
Ստեղծել-արարել
Դու ի՞նչ
իմանաս…
Մարդն
ահելությունը անկում է կարծում-
Մանկական
զավեշտ կամ
Պատանու
կատակ,
Ու մոռանում
է, որ
Թե ունեցել
է սիրո ժամանակ
Չի կարող
ոչի՜նչ,
Ոչի՜նչ
մոռանալ…
Կոտրած
ծառերը այրելով իր մեջ
Ինքն
այրվում է իր ներքին կրակից…
Իսկ դու՞…
Հոգնե՜լ ես,
գիտե՜մ
Հոգնե՜լ ես ինձնից
…
Ս.Ումառ-Հարությունյան
28.02.16 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий