Սիրո
Աստվածը երևի սկզբից
Ստեղծել է
Գարո՜ւն
Հետո՛
մայրամուտ՝
Հորիզոնի
վրա քայլող օրո՜ր-շորոր կին-
Վարսերում
ոսկի,
Արև
շուրթերին,
Ու կրծքում
ծիծաղ…
Հետո նոր
ստեղծել է աչքերս՝
Հուզումներով
տաք,
Որ նրան այդպես
նայելիս
Չեն
հանգստանում
Երկա՜ր
ժամանակ:
Սիրո
Աստվածը
Ձմե՛ռ չի
ստեղծել,
Ամա՛ռ չի
ստեղծել,
Չի՛ ստեղծել
աշուն –
Սիրո
Աստվածը սրտիս
Լեզո՛ւ չի
ստեղծել -
Հոգս ու ցավ
ծնող...
Մայրամո՜ւտ է
ստեղծել,
Որ կարծես
քամու անզգույշ
Կոտրած
ճյուղի ձայնից
Հեռանում է
Ինձնից,
… Ու աչքերս
են վազում
Ծնրադրելու
նրան,
…Ու աչքերիս
ցողն է կաթում
Նրա՝ Մայրամուտի
վրա:
… Գարո՜ւն է
ստեղծել,
Հետո
մայրամո՜ւտ՝
Հորիզոնի
վրա քայլող օրո՜ր-շորոր կին՝
Արևը
կրծքում,
Ծիծաղը
շուրթին…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий