понедельник, 13 августа 2018 г.

Ինչո՞ւ են սիրում պոետին



Նստե՜լ, հաշվո՜ւմ եմ
(Մի թի՜վ է ստացվում աստղաբաշխական)
Թե քանի՞ ժամ է տևել իմ ապրելը-
Ու մինչև հիմա դեռ չե՛մ հասկացել
Սիրե՞լն է դժվար թե՞
Չսիրե՜լը…

Սիրել-չսիրելու միջին բան չկա՞,
Դե իհարկե՜ կա՝

Սիրված լինե՜լը, բա՜յց չսիրե՛լը,
Սիրե՜լը, բա՜յց մերժված լինելը,
Սերե՜րը, բայց  լո՜ւռ-անպատասխան…

Ա՜խ, այդ «բայց»-երը
Թո՜ւյլ, անօգնակա՜ն,
Անկա՜մք …ու փխրուն ծաղիկների պե՜ս,
Որոնց, որ մի պահ մայր հողից պոկո՜ւմ
Խոսքի փոխարեն նվե՜ր են տանում:

Ու դո՜ւրս է գալիս,
որ այդ մե՜ծ թվում աստղաբաշխական
Միլիո՜ն ու միլիոն «բայց»-եր են առկա՝
Բայց – հույզի՜, վշտի՜,
Բայց – անպատասխա՜ն
Բայց – արհամարհանքի՜,
տանջանքի՜, ստի՜…

Գործերս լա՜վ են, առա՜ջ են գնում
Ու ես հաշվո՜ւմ եմ «բայց»-երն անհամար
Ու չե՜մ հասկանում
Սիրե՜լ, Չսիրե՜լ
Ո՞ր մեկն է դժվար…

Մի գաղտնի՛ք բացեմ.
Ամենադժվա՜րը
Վերևում ասված միջանկյալն է ա՜յն,
Որը հատուկ է պոե՜տ սրտերին,

…Ո՞վ է պոետին սիրում որպես մարդ՝
Պոե՜տ լինելու համար են
սիրում պոետին 


Մարդիկ Թավշյա ձեռքերով



Թավշյա ձայնով մի մա՜րդ եկավ,

Թավշյա ձայնով բարբառեց.

…Ո՞վ է տանջել  մինչև հիմա,

…Ո՞վ կտանջվի այսուհետ:
-------------------------------------
Ցավին թավի՜շ հագցրին,

Ցա՜վն հաճույքից նրբացավ,

Բայց դրանից տակավի՜ն

Ցա՜վն առանց ցա՛վ չդարձավ:
-------------------------------------
Բախտը թավշյա ձեռնո՜ց հագավ,

Թավշյա գլխա՜րկ, գուլպանե՜ր…

Տեսնես Բախտը հասկացա՞վ,

Որ իր գույնը չի՛ փոխվել:
-------------------------------------
Սև՜ էր Բախտը, սև՛  էլ մնաց,

Սակայն թավշյա՜ երանգով,

Վերցրե՜ց՝ վերից գլորեց ցա՜ծ-

Թավշյա երգե՜ր երգելով:
-------------------------------------
Թավի՜շ դարձավ լքված տո՜ւնը,

Կնքված դո՜ւռ ու պատուհան,

Եվ առաջվա լռությո՜ւնը

Փոխվե՜ց՝ դարձավ չխոսկան:
-------------------------------------
Թավի՜շ հագավ առանց ա՜յն էլ

Դատավորի ա՜չքը կույր,

Թե որ առաջ թշնամի՜ էր՝

Դարձավ ոսո՜խ,  դարձա՜վ  թույն:
-------------------------------------
Թավի՜շ հագավ հոգին հայի՝

Նո՜ւրբ էր՝ նորե՜ն նրբացավ,

Թավշյա արև՜, թավշյա քամի՜,

Թավշյա՛ թախիծ ունեցավ:
-------------------------------------
Ամե՜ն ինչ փոխվեց՝ դարձավ դրությո՜ւն,

Մինչև կոկո՜րդը խրված կասկածով.

… Արդյո՞ք Հավատն է լեռները շարժո՜ւմ,

Թե՞ մարդիկ թավշյա ձեռքերով:







среда, 8 августа 2018 г.

Մենք...


Գնալով կարճանում է կյա՜նքը
Իսկ մենք -
Չգիտենք թե ո՞ւմ,
Չգիտենք թե ի՞նչ,
Չգիտենք ի՞նչպես,
Չգիտենք որտե՞ղ,
Բայց փնտրո՜ւմ ենք միշտ…

Ում որ գտնո՜ւմ ենք-
Տատիկ է արդեն,
Ինչ որ գտնո՜ւմ ենք - էլ արժեք չունի,
Կյանքը գնալով կարճանո՜ւմ է,
Իսկ մենք փնտրո՜ւմ ենք…ի՜նչ էլ որ լինի:

Ճշմարտությո՜ւնը - յոթ սարից այն կողմ,
Արդարությո՜ւնը - աքսորված հեռո՜ւ,
Ազատությունը ոտնատակ տվա՜ծ
Քայլո՜ւմ է կյանքը դաժա՜ն,  ահազդո՜ւ…

Միգուցե մի օ՜ր ինչ-որ Բան գտնենք
Կամ էլ պատասխան հուզող հարցերի,
Եվ հասկանանք, որ ո՜ւշ է արդեն
Ու մեզ կանչո՜ւմ է հողը մեր բաժին:

Ու շտապո՜ւմ ենք մենք
Ինչ-որ բան գտնել ժամանակից շուտ,

Ու սխալվո՜ւմ ենք մենք-
Լուսաբացներին ճանապարհ դնում,
Մայրամուտներին հրավիրում ներս:

Գնալով կարճանում է կյա՜նքը,
Իսկ մենք չգիտենք թե ո՞ւմ,
Չգիտենք թե ի՞նչ,
Չգիտենք ի՞նչպես, չգիտենք որտե՞ղ,
Բայց փնտրում ենք միշտ…

Ու մոռանո՜ւմ ենք թե ինչ լա՜վն ենք մենք՝
Նման այն մեկին,
Որին փնտրե՜լ է,
Որին փնտրո՜ւմ է
Մեր խելա՜ռ,
Ծարա՜վ
Անհանգի՜ստ  հոգին…




воскресенье, 5 августа 2018 г.

Սյունյաց առավոտ…




Սյունյաց աշխարհի
Լեռներին կարո՜տ,
Մի սի՜րտ է հիմա իմ մեջ բաբախում,

Հոգի՞ս է այնտեղ՝ լեռներում ամպոտ,
Թե՞  իմ ստվերն է այնտեղ թափառում:

Սյունյաց առավո՜տը դեղահաբի պես
Մեղմո՜ւմ է ցավերդ, ամոքո՜ւմ,
Ասես համբուրվում ես ծաղիկների հետ
Կամ ծաղիկնե՜րն են  օրդ ողջունում…

Սյունյաց սարերի նոթոտ աչքերո՜ւմ
Խոհուն արև՜ն է կիսաթաքնված,
Ասես գտնվում ես անծի՜ր գգվանքում
Ու ծիածա՜նը գրկումդ սեղմած…

Եվ սիրտդ ասես արյո՜ւն չի լցվում-
Այլ Ոխջի՜, Որոտա՜ն գետերի վազքը,
Մեկ ա՜յլ սիրով է սիրտդ ջերմացնում
Չքնաղ Խուստուփի աչալուրջ աչքը:

Կապուտջո՜ւղ, Ծղո՜ւկ, Մե՜ծ Իշխանասար-
Բաղաց աշխարհի հսկանե՜ր,
… Ձեր մեջ անսովո՜ր ինչ-որ պատարագ,
… Ձեզ ի պահ տված բազո՜ւմ երազներ…

Իմ նախնյաց երկիր Սյունիք աննման,
Սյունի՜քԴիցարան, Լեռնահայաստա՜ն,
Դու  լռել գիտես աստղերի նման
Ու նաև կանչել հոգու պես ծարավ:

Սյունյաց գեղամե՜ջք կանանց աչքերում,
Որ շա՜տ են նման մորթվող արևի,
Ես միշտ տեսել եմ թարթվող տխրություն
Ու զգացել ո՜ւժը Սիսական հողի…

Սյունյաց այրերը հոգով հսկանե՜ր,
Սրտերով քնքո՜ւշ, Անդոկի պես խի՛ստ,
Ունա՜կ են օտարին ատե՜լ և սիրե՜լ
Նաև զարդարե՜լ գորշ օրերը սին…

Սյունյաց աշխարհի լեռներին կարո՜տ,
Մի սի՜րտ է հիմա իմ մեջ բաբախում,

Սյունյաց աշխարհից շա՜տ հեռու, բայց մո՜տ
Ես՝ որդի՜ս սյունյաց
Տխրո՜ւմ եմ, տխրո՜ւմ



суббота, 4 августа 2018 г.

ՆԵՐՇՆՉՈւՄ



Ո՞նց համոզեմ,
Որ տևում է մի ամբողջ դա՜ր
Պա՜հն այն դժվա՜ր,
Երբ որ նորից կներշնչվեմ
Հայացքով ա՜յն,
Ո՜րը… ի՛նձ է ուղղված միայն:

Ո՞նց համոզեմ,
որ  չեմ սիրել կասկածա՜նքը,
Սո՜ւտը անդեմ
Կամ կեղծավոր ակնածանքը…

Չէ՜,  ինաձնից ի՞նչ բանաստեղծ-
Թե որ մի կո՜ւյր գուսանի պես,
Սերս պիտի երկինք հանե՜մ,
Փառաբանե՛մ…

Չհասկացա՜ ես քո լեզուն օտարի պես,
Բայց ի՛մ լեզվով բանաստեղծի
Ասացի՛ քեզ.
- Ձյո՜ւն է եկել ամռան կեսին,
Տե՜ս, փաթիլներն օդում պարող
Հարսնաքող են դարձել կարծես…

Ձյո՞ւն տեսնեիր,
Երբ սրտումդ ձյո՜ւն էր արդեն-
… Ձյունն այդ իջավ իմ մազերի՜ն
Ու մազերս սպիտակեցրեց…

Ա՞չք ունեիր բանաստեղծի՜,
Կամ թե հոգի՜ պոետական,
Որ տեսնեի՜ր ամռան կեսին
Ինձ հյուր եկած շո՜ւնչը ձմռան…

Չէ՜, չգիտեմ ո՞նց համոզեմ,
Որ տևում է մի ամբողջ դա՜ր
Պա՜հն այն դժվար,
Երբ որ նորից կներշնչվեմ…