пятница, 6 июля 2018 г.

Բարի լո՜ւյսս վերցրե՜ք տարե՜ք


Բարի լո՜ւյսս վերցրե՜ք տարե՜ք 
Հեռո՜ւ-հեռո՜ւ  ափերին,
Որտեղ լույսը դեռ  չի՜ բացվել,
Որտեղ քնա՜ծ է դեռ բարին:

Որտեղ կոպերն իրար գրկե՜լ
Ու հոգնե՜լ են սպասումից,
Հեքիաթվել են հազա՜ր գիշեր
Չա՜ր ու մռայլ երազից:
                
Որտեղ Գիշերն հագուստն հանե՜լ
Քրքջո՜ւմ է  խենթի պես,
Որտեղ մեղսոտ քամին գժվե՜լ      
Կենակցում է ինքն իր հետ:

Բարի լո՜ւյսս վերցրե՜ք տարե՜ք
Հեռո՜ւ-հեռո՜ւ  ափերին
Որտեղ լույսը դեռ  չի՜ բացվել
Որտեղ քնա՜ծ է դեռ բարին:


բանաստեղծություն


Իմաստուն աչքերով
Հարբեցողնե՜ր եմ տեսել,
Պայծառ դեմքերով «ցա՛ծ ընկած» կանանց,

Արտասվո՜ղ ուժե՛ղ մարդկանց եմ տեսել,
Նաև խա՜չ տանող թո՜ւյլ մարդկանց:

Անհի՜մն  դատապարտող
Մարդկանց եմ տեսել,
Խոստումնե՜ր տվող ստախոսների,

Տեսել եմ ինչպե՜ս են մարդկանց վստահել
Ու հետո ստուգել անվստահ:

Ապրել եմ վայրկյաննե՜ր
ու նրանց համար զոհաբերել եմ
Օրե՜ր,
Ամիսնե՜ր,

Աշխարհ եմ եկել ու  չե՛մ հասկացել՝
Նվե՞ր եմ եղել աշխարհի համար
Թե՞ աշխարհն են ինձ նվե՜ր պարգևել:


суббота, 30 июня 2018 г.

Ապրե՜լն է դժվար առանց քեզ



Զոհաբերե՞լ եմ,
Արարե՞լ, կարողացե՞լ եմ սիրել
Թե՞ դրանց մասին խոսե՜լ եմ միայն,
Գիտե՞ս,
Շատ հե՜շտ է խաղաղ ձևանալը,
Խաղաղ ապրե՛լն է դժվար:

Հե՜շտ է ձևացնել թե դո՜ւր է գալիս սուտը,
Ցույց տալ, որ
Հավատում ես հիմար մտքերին,
Գիտե՞ս,
Դժվա՜ր է  մենախոսելը
Երբ ամե՜ն մի բառ այրում է հոգիդ:

Դեռ անցած «կյանքում»  էր,
Որ ինձ հարցրին, թե ի՞նչ եմ փնտրում
ջրերում ծանծաղ,
Փորձեցի՜- հե՛շտ էր հարցը չլսելը,
Գիտե՞ս,
Ջրերում ցո՜ղ էի փնտրում՝
Մաքո՜ւր, կատարյալ:

Հե՜շտ է կանգնելը Սահմանագծին,
Քա՜յլ անել, անցնե՜լն է դժվար,
Հե՜շտ է խելքն ուտել ցանկացած անձի-
Սրտեր ուտե՜լն է  անհնար:

Կյանքը գնա՜ցք է,
Անկախ մեր կամքից կանգա՜ռ առ կանգա՜ռ
ընդհատվող,
Գիտե՞ս, սիրելիս, որ մեզ թվում է
Թե սլաքավա՜րն ենք մեր կյանքի:

Նման բան չկա՜, մենք ուղևո՜ր ենք,
Վերջին կանգառի մասին չգիտենք ոչինչ,
Եվ ո՛չ մի կանգառ երբե՛ք կրկնվող չէ,
Դժվա՜ր չէ դուրս թռչել ընթացքի պահին:

Պետք է տարբերել «դժվա՜րն» ու «անհնա՜րը»
Տարբերել
«կո՞ղմ ես» թե՞ «դե՜մ չես» կյանքին,
Գիտե՞ս, սիրելիս,
Սրանք բառե՜ր չեն
Սրանք մտքե՜ր են անհասկանալի:

Դյուրին է ագահ ձևանա՜լը,
Խաբե՜լը,
Ապրե՜լը հորինած չափածոյով կեղծ,
Շատ հե՜շտ է նաև վերցնե՜լ-մահանալը,
Գիտե՞ս,
Ապրե՜լն է դժվար առանց քեզ:



воскресенье, 24 июня 2018 г.

«Տրվո՜ւմ է վարձով…»




Հաճա՜խ  կատակի հետևանքները
դառնում են պատիժ,
թո՜ւյլ կամ անողոք,
… նաև կամակոր սրտի գործերը,
Որոնք դառնում են ցա՜վ,
դառնում են բողո՜ք:

Մնում է ասել.
- Դե՜, մնաս բարով,  ինձ չհասկացա՜ր,
Ես կատակեցի՜,
Ես ներո՜ւմ եմ քեզ,
բայց չեմ ներում ինձ:
՝
Ներո՜ւմ եմ, չե՛մ ներում,
Ի՞նչ տարբերություն,
Երբ ամեն դեպքում ի՜նքս ինձ համար
Դառնո՜ւմ եմ նախկին,
Փախչո՜ւմ եմ ինձնից՝
Մի՜շտ մնում ինձ հետ,
Անմիտ գործեր եմ անում սրտիս հետ,
Կատակո՜ւմ,
վիճո՜ւմ,
Բանտարկո՜ւմ,
փրկո՜ւմ,
Վերջի՜ն կառապանի պես հայհոյո՛ւմ նրան
և … մոռանո՜ւմ եմ,
Որ սիրտս քա՜ր չէ, բի՜րտ չէ
ինձ նման:

Մի օր էլ հանկարծ ոտքի՛ կկանգնի
Կասի՜.
-  Բա՜ն չհասկացա քո կատակներից,
Անմի՜տ գործերից,
Դե՜, մնաս բարով,
Ես ներո՜ւմ եմ քեզ,
Բա՜յց … չե՛մ ներում ինձ:

Դե ե՜կ առանց սիրտ ապրիր աշխարհում՝
Ո՛չ կատակ արա,
Ո՛չ գործեր բռնիր,
Եվ ո՛չ էլ նայիր կողքիցդ անցնող
կանանց ոտքերի՜ն,
դեկոլտեների՜ն…
(ամենաշա՜տը դրանից է սիրտս կատաղում)

Ես սրտիս ձեռքը կրա՜կն եմ ընկել,
Լուծո՜ւմ եմ գտել՝
Վարձո՛վ տալ նրան,
Կախե՜լ  սրտիս տեղը փոքրիկ ցուցանակ
ու գրել վրան.
«Տրվո՜ւմ է վարձով և անժամանակ,
Գի՞նը…ո՛չ մի բան,
Սակայն զգուշացնո՛ւմ եմ
Նեղացկո՜տն  է շատ »

Հաճա՜խ  կատակի հետևանքները
դառնում են պատիժ,
թո՜ւյլ կամ անողոք,
… նաև դառնում են ցա՜վ,
դառնում են բողո՜ք,

Բայց դե ճի՜շտն ասած սրտի ուզա՜ծը
չանել չի՛ լինի-
Սի՜րտ է կամակոր՝
Կարո՜ղ է վերցնի՜ ու էլ չաշխատի,
Իսկ ա՜յ, ուրիշի մո՜տ
գուցե ամաչի՜,
ձա՜յնն իրեն քաշի…

Մի խոսքո՜վ վարձո՜վ է տրվում
նեղացած մի՛ սիրտ,
Վստահ չգիտե՜մ
Գուցե՜ աշխատի…
Գուցե՜ չաշխատի…



суббота, 23 июня 2018 г.

Մի անհա՜մ, անալի լուսաբաց…




Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց՝
Մի քա՜ղցր զգացում անսովոր,
Երբ արևի  ցո՜լքն աչքերս բացեց
Ու …լռությո՜ւն էր խոր:

Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց՝
Մի կապո՜ւյտ հորիզոն անցյալում,
Մանկությո՜ւնս էր, որ գլուխ բարձրացրել
Ու առավո՜տը դրախտ էր թվում:

Մա՜յրս էր խոսում՝ կամա՜ց, շշուկո՜վ
Ու բարի լո՜ւյս էր մաղթում աշխարհին,
… Մի հարցական էր՝ անցած դարերով.
«Լո՜ւյսը առանց մոր լինո՞ւմ է բարի…»

Մի լուսաբաց էր՝ անհա՜մ-անալի՜,
Սի՜րտս մի անցած առավոտ հիշեց,
Կյանքը բացել էր երա՜խն ահռելի
Ու դատապարտում էր ապրե՜լ ու ապրե՜լ…

Մի հիմա՜ր պատահար առավոտ լուսո,
Երբ սի՜րտս  անցած առավոտ հիշեց,
Ու հիշողության ճամփեքի միջո՜վ
Սողում էր մի կյա՜նք, որը
 Չստացվեց: