вторник, 13 июня 2017 г.

ՄԻՆՉ ԼՈւՍԱԲԱՑ



Թռիչքի ելած արծիվների հետ,
Շոգ անապատի
վագրերին գետնած,
Վազո՜ւմ եմ, վազո՜ւմ,
Վազում դեպի քեզ,

… Ու չե՜մ հասկանում, օրս ո՞նց մեռավ…

Բարձրացած նժույգ ալիքի բաշի՜ն,
Ծովի մեջ նետած
Աստղերին սառա՜ծ,
Սպասո՜ւմ եմ, սպասո՜ւմ
Սպասո՜ւմ առանց քեզ,

…Ու չեմ հասկանում՝ արևագալը ինչո՞ւ ուշացավ…

Հարբել է ամռան շոգ գինու համից
Առավոտը, որ պիտի նոր ծնվեր,
Ու աչքերիս մեջ թախիծն է թարթում,
…Ու արեգակն է մորթվել
Հեռո՜ւ ինչ-որ տեղ…

Ասես թե ձյունե դաշտերի միջով
Վարդերն են վազում
իմ երազանքի,
Փախչո՜ւմ են, փախչո՜ւմ,
Փախչո՜ւմ դեպի քեզ
ու բղավո՜ւմ են.

- Տա՜ր մեզ, խլի՜ր այս ձեռքերից ցավի…


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 7 июня 2017 г.

ԳԻՇԵՐԱՅԻՆ



Հեռո՜ւ օտար քաղաքում
Եվայի քայլվածքով
Մի կի՜ն էր քայլում,

Ադամաձայներ չկայի՜ն՝
Լո՜ւռ էր,
Միայն աչքերի անթարթ աղմուկ էր…

* * *
Գիտե՜մ
Ծառե՜րն են գլուխ խոնարհում,
Գիտե՜մ
Մայթե՜րն են աչքերը չռած
Ոտքերիդ նայում,
Գիտե՜մ
քամին է հուզմունքից փնչո՜ւմ,
երբ շորիդ փեշը բերա՜նն է խոթում:

Հողագո՜ւնդն էլ չի՛ պտտվում
Այլ շարժվում է քո ոտքերի հպումից,
Քեզ տեսնելու հառաչանքով-
Հառաչո՜ւմ են անցորդները
Իրենց կանանց նայելիս…

Մանկան նման անգիտակից
Թվո՜ւմ է թե իր՛ենք են
Քեզ հետ քայլո՜ւմ,
Քո կողքից,
Չիմանալով, որ խենթանա՜լ կարելի է
Քեզ ամե՜ն մի հպումից…

* * *
Չէ՜,  քեզ ձեռք տալ չի՛ կարելի,
Կարելի է միա՜յն-միայն հիանա՜լ՝

Ցերեկն ապրել քեզ տեսնելու հուզումներո՜վ,
Իսկ առանց քեզ՝
Գիշերները խենթանալ:

Ս.Ումառ-Հարությունյան





понедельник, 5 июня 2017 г.

Իդեալի գերեզմանին



Երբ որ կտեսնեք
Այն կնոջը տա՜ք…
Որին սպասել եմ երկա՜ր ժամանակ
Ասացե՛ք որ եկա՜,
Բայց ինքն էլ չկա՜ր:
Տեսա այն քա՜րը, որի վրա նստե՜լ,
Սպասել էր երկար
Ու առանց ինձ տեսնե՜լ, ընկել ճանապարհ:

Ասացեք.
- Կներե՜ք, մի պահ ուշացավ,
Գնաց՜ել էր իր երազի ետևից -
Պահն այդ ուշացավ՝ դարձավ մի ո՜ղջ կյանք
… Ու կախված մնաց հուշերից:

Երբ որ կտեսնեք
Այն կնոջը տա՜ք…
Մի քիչ զգո՜ւյշ եղեք, շա՜տ է խռովկան.
Իսկ թե ի՜նձ տեսնեք -
Հանկարծ ինչ-որ տեղ,
Ինձ չմոտենա՜ք,

Չ՛եմ ուզում լսել  այն կնոջ մասին,
Որին սիրե՜լ եմ,
Որին փայփայե՜լ,
Որին կորցրե՜լ եմ
Իմ իդեալին փնտրող ճանապարհներին…

Երբ որ կտեսնեք
Այն կնոջը տա՜ք…
Չէ՜, ավելի լավ է ոչի՛նչ էլ չասեք՝
Քանզի չի՜ եղել,
Քանզի նա չկա՜,

Իսկ ես՝ պոետս, դեռ մինչև օ՜րս
Փնտրո՜ւմ եմ նրան:


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 3 июня 2017 г.

Սիրտը պոետի



Պոետի հոգո՜ցը մեղեդու նման է՝
Սիրո՜ մեղեդու,
ու շա՜տ է նման  ծաղկող մի վարդի,
Որ փշի նման հանկարծ ծակում է
կամ էլ բուրո՜ւմ է բույրով բուրվառի:

Պոետի հառաչա՜նքը աղոթքի նման է,
վարդի թերթերի պես նո՜ւրբ,
նո՜ւրբ ու կենդանի…
Պոետի հոգին վարդի բարակ ոտքն է,
որին ցանկացած քամին կկոտրի

Պոետի լա՜ցը վարդի պես գեղեցիկ է
(գեղեցիկները երկար չե՛ն ապրում,
Այդպե՜ս է օրենքն աշխարհի)
Դա գիտի պոե՜տը- միևնույն է լալի՜ս է,
իսկ լացի բույրը տանում է քամին…

Ծո՜ւյլ լուսաբացը բույրով այդ արբած,
Օրորվո՜ւմ ու փռվո՛ւմ է գետնին,
… Ու մեղուները քթները սրած
Քաշո՜ւմ, դատարկո՜ւմ են պոետի հոգին…

Պոետի սի՜րտը՝
Տագնապով լցված բողբո՜ջն այդ վարդի,
Որ դեռ կարո՜ղ էր երգել անկասկած…
… Պոետի սիրտը քամուց տմարդի
Գլուխն է կախում դառնացած:

Ս.Ումառ-Հարությունյան
03.06.17  Երևան



среда, 31 мая 2017 г.

ՀԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ



Ասո՜ւմ են.
« Մի ծաղկո՜վ գարուն չի՜ գալիս…»

Այդպես էլ փորձա՜նքն է,
Որ երբե՜ք-երբե՜ք մենակ չի գալիս,

Գալիս է ցավի՜ կամ կսկիծի հե՛տ,
Գալիս է թախծի՜ կամ մորմոքի՜ հետ -

Քույր-եղբոր նման  ձե՜ռք-ձեռքի տվա՜ծ՝
Գալի՜ս փաթաթվում են քեզ
Հարազատի պես:

Բայց այդ բոլորը ոչի՛նչ են
Ա՜յն փորձանքի դեմ,
Որ մի օր եկա՜վ ու սիրտս մտավ
Մրգի որդի պես…

… Ու մինչև օրս լափո՜ւմ է սիրտս
Այդ փորձա՜նքը- խանդ,
… Ու ճերմակո՜ւմ են մազերս թել-թել,
… Ու երկարակյա՜ց է խանդը
Նաև … դուրեկան՝
Այն լուսանկարի աղջկա նման,
Որն արդեն վաղո՜ւց, շա՜տ վաղուց չկա,
Բայց մինչև օ՜րս
Սիրո՜ւմ եմ նրան:

*
Չէ~, մի ծաղկով գարո՜ւն
Չի՜ եղել, չկա՛,
Եվ ոչ էլ սե՜րն է առանց խանդ լինում՝

Դուստրը դիպվածի մաքուր փորձա՛նք է
Եվ մինչև ե՞րբ է այսպե՜ս տանջելու:


Ս.Ումառ-Հարությունյան