суббота, 25 апреля 2015 г.
четверг, 23 апреля 2015 г.
среда, 22 апреля 2015 г.
вторник, 21 апреля 2015 г.
Բանաստեղծություն
Երկա՞ր
գնացի,
Չե՛մ հիշում
Հոգնեցի՞
Չգիտե՜մ,
Բայց հասա
վերջապես:
Կախարդական
աշխարհի դուռը
Փակված է
փականով:
Դռան կողքը
-
Կիսահանգա՜ծ,
կիսավա՜ռ,
Մի օջախ է
ծխահոտ,
Ինձնից առաջ
ինչ որ մեկն է երևի,
Երկար
սպասել դռան մոտ:
Նե՞րս է
մտել
Ե՞տ գնացել
Ես չգիտե՜մ…
Ինչ էլ լինի
ամեն դեպքում
Ես կսպասեմ
Գոնե մինչև
առավոտ…
Այլ ելք
չկա՝
… Տաքանում
եմ ուրիշի
ձեռքով
վառած կրակով:
Ս.Ումառ-Հարությունյան
Подписаться на:
Сообщения (Atom)