- Այդ ե՞րբ
է կուռքը վերածվում Սրբի,
Երբ որ արյո՞ւնն
է հառնում խելահեղ հոգուն:
- Երբ
հավատո՜ւմ է, որ կկրկնվի
Ա՜յն, ինչ
որ իր մեջ սիրո՜վ է ապրում …
* * *
Ի՜նչ-որ
ժամանակ, ի՜նչ-որ հոգի է իջել երկրին-
Կնո՜ջն է
գրկել նրբորեն,
Ներարկել նրան
խելահեղ մի կի՜րք
Ու անսահման
սեր:
Եվ մյուռոնո՜վ
է օծել ստինքերը նրա,
Կոնքերին
տվել այնքա՜ն ջերմություն,
Որով մինչ
օրս ագահի նմա՜ն
Տաքանո՜ւմ
ենք ու չե՜նք հագենում:
Մեզ մ՜իշտ է
հսկում կնոջ հայացքը,
Թաքո՜ւն,
աննկա՜տ ու գորովանքով-
Լուսավորելով
մեր կենսատարածքը,
Որը չի՛
կարող չավարտվել երգով:
Հի՜ն
ձևաչափը վաղո՜ւց է փոխվել՝
Դարձել՝
Կնոջ մարմի՜ն,
Կնոջ հոգի՜,
Ու…Կի՜ն,
Ահա՛ թե ինչ է Աստված մեզ տվել,
Մեզ՝ ձեռքի
մեջ կավով տրորվածներիս:
Ի՞նչու
խոնարհվել արևի՜ն, հողի՜ն
Երբ
լուսեղեն Կի՛նն է կողքդ ծվարած,
Էլ ի՞նչու
դիմել հին աստվածներին,
Երբ Նո՜րը
քեզ հե՛տ է,
Քո՛ մեջ
ներաճած…
* * *
Մի քիչ կյա՜նք
խառնենք մեր երազներին,
Մեր արյանը՝
Լո՜ւյս,
Հոգիներին
հո՛ւր,
Մոտեցնե՜նք
Կնոջ չքնաղ շուրթերին.
Օրհնությո՜ւն
քեզ
Մա՜յր,
Կի՜ն,
Դո՜ւստր
Ու …քո՜ւյր: