Անձրև է
մաղում,
Վաղո՜ւց է,
որ անձրևն արդեն չի հուզում,
Արև,՞ թե՞
անձրև, ի՞նչ տարբերություն,
Երբ քո
մասին եմ անընդհատ գրում:
Այնքան եմ
գրե՜լ քո մասին,
Այնքա՜ն զրուցել
պատուհանիս հետ,
Որ այգումս
աճած վայրի մասրենին
Ինձ
ընդունում է խելագարի տեղ…
Մի խե՜ղճ
հայացքով նայում է վրաս,
Ճյուղերն
իջեցնում է հողին,
Քամին՝ այդ
խելառն անաստված
Պոկում է
պտուղները դեղին:
Տարիներս
տեսնես ո՞վ տարավ,
(Համրություն
է իմ և մասրենու միջև)
Պարզվո՜ւմ է,
որ այսքան ժամանակ
Մասրենի՜,
ես քեզ հետ եմ կիսվել:
Խո՜ւլ, հա՜մր,
համե՜ստ վկան ես եղել,
Մտքերի՜,
խոսքերի՜, տրամադրությա՜ն,
Ինձ հետ հավասար
դու էլ տառապել
Ու մերկացել
ես մտքերիս նման:
Մասուրներիդ
նման տարիներս թռան,
Կառչած
անցյալի թևերից,
Չգիտեմ ինչո՞ւ,
մասրենի աննման
Ամաչո՜ւմ եմ
նայել աչքերիդ…
Ս.Ումառ-Հարությունյան