-1-
Մի դրա՜խտ
էր մեր անցյալը՝
Ես Ադա՜մը,
իսկ դո՛ւ Եվա՜ն նրբակիրթ,
…Ասե՜մ, հե՜շտ էր լուռ մնալը՝
Դեմքս հպած
ծնկներիդ:
Քո մեջ «Ե՜ս»-ն էր իմ հրդեհվել,
Ի՛մ մեջ
այրվո՜ւմ էր քո «Գո»-ն,
Ասես թե մեզ
հավերժ հյո՜ւր էր
Պրոմեթև՜սը
կրակագող:
Չքնաղ
ծունկդ կի՜րք էր բուրում-
Իմ ծնկները
դողացնում,
Կո՜ւրծքդ էր
- այրող զույգ արևներ
Ձեռքերիս
մեջ փողփողում:
Ես քո
մարմնի ստրո՜ւկն էի,
Դու՝ իմ
լեզվի ստրկուհին
Օրե՜ր էին,
անցնո՜ւմ էին՝
Երկու գերի՝ ա՜յր ու կին:
-2-
Մեղավո՜ր
չեմ, որ արդեն
Ա՜չքս չունի
սրություն,
Տարիների
բեռից խամրե՜լ,
Բայց հիշո՜ւմ
են պատկերներն այն սրբագույն…
Դու էլ
հոգնե՜լ - առաջվա պես առո՛ւյգ չես,
Սպասումներդ՝
խոհանոցի՜ց-պատուհան,
Իսկ հիշո՞ւմ
ես թե ինչպե՜ս
Մենք
չունեինք սպասումների ժամանակ:
Կյանքը
փոխվեց միանգամից՝
Ե՛ս եմ խոսում, իսկ դու լո՜ւռ ես անսովոր,
… Այն
ժամանակ վտարվեցինք դրախտից -
Հիմա
կյանքից դո՜ւրս ենք մղվում օ՜ր առ օր:
Ծերանո՜ւմ
են մեր օրերը
Ու մեզ նմա՜ն
ծնում օրե՜ր նորելուկ,
Ծիծաղո՜ւմ
ենք՝ ամեն մեծ Բա՜ն
Համարո՜ւմ
ենք Մե՜ծ մանրուք:
-3-
Կհիշե՞ք
արդյոք դուք ինձ գալիքում,
Ես դա
չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա,
Չէ՞ որ
ամե՜ն ինչ անցնում է կյանքում՝
Անդա՜րձ
հեռանում ժամերի նման:
Շատ զգո՜ւյշ
ենք խոսում մենք օրվա մասին,
Ասում
ենք «անցա՜վ» այլ ո՛չ «մահացավ»,
Ուզում եմ օ՜րս
այնքա՜ն երկարի,
Որ ես
չտեսնե՜մ վախճանը նրա:
Ամե՜ն
բացվող օր ի՜նչ-որ մի օրվա
Յո՜թն է,
քառսո՜ւնքը կամ մահվան տարին,
Ամեն օր տեսնում
ենք աչքերը մահվան
Եվ դիմանո՜ւմ
այդ վշտին ու ցավին:
Կյանքի հետ
երբե՜ք կատակ չե՛ն անում,
Ես
կատակեցի՜ կյանքի հետ դաժան,
… Կհիշե՞ք
արդյոք դուք ինձ գալիքում,
Ես դա
չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա: