Վերջապես հեռվից երևաց սպասված երթուղային տաքսին, քրքրված ու տանջված մի
մեքենա սիմվոլիկ 13 համարով:
Մինչ կմոտենայի մեքենային, մոտեցավ մի երիտասարդ կին մի
հինգ-վեց տարեկան տղայի ձեռքը բռնած:
Տղան ձեռքը բաց թողեց ու մինչ բարձրանալը գրպանից հանեց ինչ-որ
կոպեկներ դրամներ:
- Մա՛մ,
ե՛ս կվճարեմ:
- Ի՞նչու
ես հետդ վերցրել, չէ ո՞ր
զգուշացրեցի:
Տղան չպատասխանեց ու բարձրացավ մեքենա:
Կինը մեջքով էր, լավ չէր երևում դեմքը, կիսադեմ էր, բայց պարզ
երևաց անանուն մատը, որն առանց մատանի էր:
Միգուցե՞ մոռացել էր մատը դնել,
Միգուցե՞ վաղուց վաճառել էր,
Միգուցե՞ ուղղակի շպրտել էր մի կողմ կամ
իրեն նվիրողի երեսին…
Աչքերը չէին երևում, բայց զգացումն այնպիսին էր, որ տղային դաստիարակում է մենակ- առանց տղամարդ:
Մտքովս անցավ, որ տղան ինչքան էլ
նման լինի մորը, ամեն դեպքում ունենալու է հոր դիմագծերից և մայրը միշտ մեծ սիրով է
նայելու նրան գուցև հիշելով իր երբեմնի սիրած էակին, որը նրան պարգևել է
հրաշք մանուկ և
որին ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ
նայելիս չի կշտանալու մայրական հայացքը:
Կանցենեն տարիներ, մանուկը կմեծանա, ի
հայտ կգան հայրական սովորություններ այս կամ
այն հագուստը հագնելու առավելություններ,
սափրվելու սովորություններ, կոշիկները հանելու-հագնելու և այլն:
Կգա ժամանակ ու
տղան տուն կբերի իր սիրած էակին, որը շատ ընդհանուր դիմագծեր կունենա մոր
հետ և դա
միայն մայրը կտեսնի իր ներքին աչալուրջ հայացքով…կգրկի երկուսին, կթրջի աչքերն ու
մտքում կշշնջա.
- Լինեք երջանիկ: