Ասվածից
հետո մնում է
Չասվածը-
Ավելի
խոսուն քան ասվածը…
Ու թվում է չասված
մտքերը
Գետի
ալիքների վրա սահում
հեռանում են
սահուն:
Ասվածից
հետո մնում է
Չասվածը-
Ավելի
խոսուն քան ասվածը…
Չասվածը
կարծես դառնում է մի ճիչ
Թռչում
դաջվում է լուսնի հայացքում,
Չասվածը
դառնում է պատիժ
Կամ էլ փորձություն:
Դառնահամ են
չասված մտքերը
Թախիծի նման
սովահար,
Տագնապի
նման ահավոր են
Ցուրտ՝
կորած հավատի համար…
Ներշնչանքի
նման ծույլ
Չասված
խոսքերը,
Որ պետք է
շոյեին աչքերիդ տակի
Կապույտները
տաք-
Չեն
աճապարում քեզնից հեռանալ՝
Լափո՛ւմ են
սիրտդ
Խճճո՜ւմ
հոգիդ
Ու քարանում
ես լուռ ու գլխահակ
Ե՛վ ասված և
չասվա՜ծ
Խոսքերի
ծանրության տակ…
Ավելի լա՞վ
չէր ասվե՜ր - վերջանար
Լիներ
մեղանչման ճի՛չ
Կամ
խոստովանանք՝
Դուրս գար
քո միջից,
Այրվեր
անմոխիր
Այլ ոչ թե
այսպես տանջեր անդադար…
Ինչպես
սրբապատկերն է այրվում
Ձեռքից
անաստված,
Բայց ամեն
դեպքում
մնում է դաջված
աչքերիդ մեջ,
Այնպես էլ
խոսքերը հատկապես չասված
Փորձություն
չեն այլ
Պատիժ են
մեծ…
Ս.Ումառ-Հարությունյան