Հեռացող
քայլերը միգուցե լքո՜ւմ են,
Միգուցե
ուղղակի հեռանո՜ւմ,
Ինչպես աչքի
բիբի մեջ թախիծն է կծկվում՝
Աչքի ետևում
թաքնվում:
Հղի ձկան
նման թաց ու լպրծուն,
Ծանրանում է
աչքն ու արցունքոտվում
Եվ
Բաբախում
է ճիշտ սրտի նման
Ո՞վ գիտե
վայրկյանում քանի-քանի՜ անգամ:
Արցունքը
չի՛ սառում,
Սառած չի՛
կախվում աչքի կոպերից,
Սառույց չի՛
կապում աչքերին,
Բայց չգիտես
ինչու սառում են աչքերը
Ճանապարհներին
երկա՜ր նայելիս …
Հեռուն
գնացող քայլերը պատժամիջո՞ց են լքողի կողմից,
Թե՞
փորձությո՜ւն են, պատի՛ժ լքվողի համար,
Ամեն
դեպքում լքո՛ղ են հեռացող քայլերը՝
Սառն ինչպես
արյունը ձկան:
Ս.Ումառ-Հարությունյան