Ամենադժվար խնդիրները դրանք ա՜յն խնդիրներն են, որոնք ունեն մեկից ավելի լուծումներ,
ովքեր մտածո՜ւմ են, գտնում նման խնդիրներ- նրանք դաժան մարդիկ են, որոնց համար լուծումների քանակը համարժեք է դրական լիցքերի քանակին, իսկ եթե
մարդիկ չեն հնարում այլ հենց կյա՞նքը…ուրեմն դա
ճանապարհի ա՜յն հատվածն է, որտեղից էլ
ճանապարհը բաժանվում է դեպի դժոխք ու դրախտ:
Հիմա մի խնդիր է առաջացել, որն ունի
երկու լուծում
1. … մնա՜լ
ընկերներ
2. … ջնջե՜լ
կյանքից
*
… մնալ ընկերներ,
Ինչպե՞ս
ժպտալ ընկերական, երբ մի ժամանակ ժպիտդ ինտիմ էր,
երբ աչքերդ այրվո՜ւմ էին նրան տեսնելիս,
շուրթերդ դողո՜ւմ սրտիդ զարկերին համահունչ,
ինչպե՞ս ուղղակի բարևել՝ թույլ բռնելով մատները, որոնք մի
ժամանակ թրթռալով չէի՜ն կարողանում քանդել վերնաշապիկիդ կոճակները,
ինչպե՞ս չհամբուրել մատները, որոնք քնքշորեն շոյել են կուրծքդ, մարմնումդ առաջացնելով միլիոնավոր մրջյունների վազք դեպի սիրտդ,
ինչպե՞ս մեկին
հանդիպելիս ասել «Ինչպե՞ս ես» երբ մի ժամանակ ասո՜ւմ էիր «Կարոտել եմ»
ինչպե՞ս մեկին համարել ընկեր, որի համար խելքահա՜ն ես եղել…
ինչպե՞ս վերցնել անցյալն ու լուսանկարի նման հպել շուրթերիդ…
*
… ջնջել կյանքից
Դա նշանակում է դատա՜րկ սենյակում քեզ հարվածել պատից-պատ, հետո զգալ, որ դա քի՜չ է- հարվածել առաստաղին, հատակին,
բղավել անվերջության մեջ, զգալ, որ շնչելը դառնում է անտանելի ցավոտ,
ինչպե՞ս զրկվել քունքից դեպի պարանոցդ
իջնող ամենաքաղցր բուրմունք-զգացողությունից,
ինչպե՞ս անամոթ շուրթերդ սարքել հախճապակյա փայլո՜ւն, սա՜ռը կտորներ նրա անունը շշնջալիս,
ինչպե՞ս Մեկ բարակ հարվածով ջնջել նրան
ունենալու բաղձալի ցանկությունը ու նմանվել լիալուսնի վրա ոռնացող միայնակ գայլի…
* * *
Ցավո՜ք նման խնդիրներ լինում են ու դրանք
ԱՎԵԼԻ՜Ն արժեն քան ՍԵ՜ՐԸ,
Առավել ԳԵՂԵՑԻ՜Կ ԵՆ քան դրախտ գնացող ճանապարհը և առավել
ԴԱԺԱ՜Ն քան մազերիցդ բռնած քեզ դեպի դժոխք քարշ տվող սատանայի ոսկրոտ ու զզվելի մատները…
Լուծո՞ւմ…
Լուծում ՉԿԱ՛,
քանի որ խնդի՛ր էլ չկա, դա կյա՜նքն է, որը ոչ թե՜ լուծում ունի այլ ԲՈՒԺՈ՜ՒՄ, իսկ բուժումը ԺԱՄԱՆԱ՛ԿՆ է, որը քանի երկարո՜ւմ այնքան իմաստուն է դառնում ու ինքն իր ձեռքով ջնջում է հիշողությանդ
այն բջիջները,
որոնք քեզ անհանգստություն են պատճառում
Դրանից հետո անցյալդ իրոք դառնում է մի սա՜ռը լուսանկար,
որ ինչքան էլ կրծքիդ սեղմե՜ս կամ համբուրե՜ս քեզ չի՛ ջերմացնում…