«Մոնա Լիզայի»
նկարի առաջ
Հավաքված գաճաճներ խղճի՜ ու մտքի՜,
Դուք գեղեցիկ
եք համարում նրան,
Երբ դեռ չե՜ք տեսել պատկերն իմ N-ի:
Դուք դեռ չե՛ք
տեսել ժպի՜տը նրա,
Մատնե՜րը
սեղմած իր կրծքին,
Ազդրե՜րը,
ողորկ ալիքի նման
Քեզ ձգող
դեպի խորքերը կրքի:
Գաճաճնե՜ր խղճի,
Գաճաճնե՜ր
մտքի,
Դուք
համարում եք նրան խորհդավո՞ր,
Նաև գրավի՜չ,
գեղեցի՜կ այնքան,
Չէ՞ որ չեք
զգացել շուրթերն իմ N-ի,
Գի՜րկն իր
ձգելու ո՜ւժը կատարյալ:
Չէ՜, իմ N-ի
աչքերը ա՜յլ են,
Ավելի խորո՜ւնկ
պատկերով,
Իսկ այս նկարում նկարչի մա՜յրն է
Նկարչի «Էդիպի բարդույթ» զգացումով:
Հիացե՜ք խնդրեմ
Դել Ջակոնդոյի կնոջ ժպիտով,
Կամ Բելլա դ՛Էստենի պարանոցով հաստ,
Նկարում գուցե՞ հենց նկարիչն է
Կամ երիտասա՜րդ մի տղա:
Հիացե՛ք ինչքա՜ն որ կամենում եք,
Դրանից «Լիզան» չի դառնա ձե՜րը,
Մտքի գաճաճներ դուք ձե՜րն ունեցեք-
Ինչպես ես ունեմ իմ N-ը:
Միգուցե՞
լավ է, որ դուք չե՜ք տեսել
Իմ N-ի մարմինը
այնքա՜ն կատարյալ,
Միգուցե՞
լավ է, որ
Չե՜ք
խենթացել՝
Ինձ նման դարձել խելագար…