Զոհաբերե՞լ եմ,
Արարե՞լ, կարողացե՞լ եմ սիրել…
Թե՞ դրանց մասին խոսե՜լ եմ միայն,
Գիտե՞ս,
Շատ հե՜շտ է
խաղաղ ձևանալը,
Խաղաղ ապրե՛լն
է դժվար:
Հե՜շտ է
ձևացնել թե դո՜ւր է գալիս սուտը,
Ցույց տալ,
որ
Հավատում ես
հիմար մտքերին,
Գիտե՞ս,
Դժվա՜ր
է մենախոսելը
Երբ ամե՜ն
մի բառ այրում է հոգիդ:
Դեռ անցած
«կյանքում» էր,
Որ ինձ
հարցրին, թե ի՞նչ եմ փնտրում
ջրերում
ծանծաղ,
Փորձեցի՜-
հե՛շտ էր հարցը չլսելը,
Գիտե՞ս,
Ջրերում ցո՜ղ
էի փնտրում՝
Մաքո՜ւր,
կատարյալ:
Հե՜շտ է
կանգնելը Սահմանագծին,
Քա՜յլ անել,
անցնե՜լն է դժվար,
Հե՜շտ է
խելքն ուտել ցանկացած անձի-
Սրտեր ուտե՜լն
է անհնար:
Կյանքը գնա՜ցք
է,
Անկախ մեր
կամքից կանգա՜ռ առ կանգա՜ռ
ընդհատվող,
Գիտե՞ս,
սիրելիս, որ մեզ թվում է
Թե սլաքավա՜րն
ենք մեր կյանքի:
Նման բան
չկա՜, մենք ուղևո՜ր ենք,
Վերջին
կանգառի մասին չգիտենք ոչինչ,
Եվ ո՛չ մի
կանգառ երբե՛ք կրկնվող չէ,
Դժվա՜ր չէ
դուրս թռչել ընթացքի պահին:
Պետք է
տարբերել «դժվա՜րն» ու «անհնա՜րը»
Տարբերել
«կո՞ղմ ես»
թե՞ «դե՜մ չես» կյանքին,
Գիտե՞ս, սիրելիս,
Սրանք բառե՜ր
չեն
Սրանք մտքե՜ր
են անհասկանալի:
Դյուրին է
ագահ ձևանա՜լը,
Խաբե՜լը,
Ապրե՜լը հորինած
չափածոյով կեղծ,
Շատ հե՜շտ է
նաև վերցնե՜լ-մահանալը,
Գիտե՞ս,
Ապրե՜լն է
դժվար առանց քեզ:
Комментариев нет:
Отправить комментарий