Գալիքը՝
Դատա՜րկ
անապատ,
Օրերը՝
դահիճ,
Մարդիկ թիապարտ…
… Խաբնվում
ենք արթնացող կրքերից
Ու կորցնո՜ւմ
ենք
Կապույտ մի
Գարո՜ւն,
Ոսկե մի
Ամառ:
Ուրախությունը՝
Անկատա՜ր,
Երջանկությունը
– կիսամեռ,
… Փակված
սրտերին հասնելու համար
Դեռ մի
ամբողջ կյանք
Պետք է որ
անցնենք:
… Ու
տենչանքնե՜րն են կորում ճամփեքին
… Ու էլ
տենչալու բա՛ն էլ չի մնում
… Ու նմանվո՜ւմ
ենք ցլամարտիկի,
Ով ծափերի տակ ընկնո՜ւմ է -
Մեռնում…
Ամեն
հաղթանակ նաև պարտությո՜ւն է,
Պարտություն
մտքի՜
Ու նաև խղճի՜…
Ինչպես որ
գոհանալը
Պարտականությո՜ւն
է՝
Թեթև մի
զեփյուռ կամ
Հասարա՜կ
քամի…