понедельник, 29 мая 2017 г.

Մայրերը մեր



Ա՜ստ հանգչի (անո՜ւն – ազգանո՜ւն)
Տարեթվեր` ծնվա՜ծ – մահացա՜ծ,
Ու տարեթվերն իրարից զատող
Փոքրիկ գծիկում -
Պարփակված մի կյանք…

Մոր շիրմաթմբին մի բառը հերի՜ք է,
Ոչ անո՜ւն, ո՛չ էլ ազգանուն,
Ոչ տարեթվե՜ր ու ոչ էլ գծի՛կ՝
Այլ ընդամենը -
Մեծատառ մի «ՄԱՅՐ» կա՛մ էլ թե
«Մայրիկ»
*
Աստ հանգի մի՜…Լո՜ւյս
Կամ մի Արեգա՜կ, մի սի՜րտ կաթոգին
Կա՛մ մի ջերմությո՜ւն,
Քանի որ աշխարհի մայրերը նո՜ւյնն են

Ու չունեն անո՜ւն-ազգանո՜ւն:

Հիմա ինձնից հեռո՜ւ է Մայրս,
Չգիտեմ քանի՜ աստղային տարի,
Պա՜րզ, շա՜տ պարզ լսո՜ւմ եմ ձայնը.
- Որդի՜ս, նման բան մտքովդ չանցնի…

Մենք՝ մայրերս, կարող ենք այրվե՜լ,
Մոմի պես հալվե՜լ փոքրանալ,
Այնքա՜ն,  որ դառնանք բարի փերիներ
Բայց հանգչե՜լ, հանգել՝
Չկա՛ նման բան…

Մայրական մեր ա՜չքը հսկո՜ւմ է վերից՝
Ինչպես, որ կի՜նդ է հսկում քո որդուն,
Ի՞նչու ես եկել այսքան ուշ ժամի՜ -
Աչքերդ թրջո՜ւմ ապարդյուն…

Քարի հետ խոսե՜լը գործ չե՜մ համարում,
Հերի՜ք է անշունչ քարի հետ խոսես,
Տղա ջան վե՜ր կաց, , վե՜ր կաց գնա տո՛ւն
Այդ քարը սա՜ռն է,
Ցո՜ւրտ է,  կմրսե՜ս…
*
Աստ հանգի մի՜…Լո՜ւյս
Կամ մի Արեգա՜կ, մի սի՜րտ կաթոգին
Կա՛մ մի ջերմությո՜ւն,
Քանի որ աշխարհի մայրերը նո՜ւյնն են

Ու չունեն անո՜ւն-ազգանո՜ւն:


Ս,Ումառ-Հարությունյան

воскресенье, 28 мая 2017 г.

Հա՜յը սահման չի՜ ճանաչում



Գո՜վք չեմ անում,
Փո՜րձ չեմ անում
Վսեմ Ազգս բարձրացնելու…
Հային երբեք չբարկացնե՛ս՝

Հա՜յը սահման չի՜ ճանաչում:

Ոչ սիրելո՜ւ,
Ոչ ատելո՜ւ,
Ոչ խանդելո՜ւ,
Ոչ խաբելո՜ւ,
Նախանձելո՜ւ,
Բարուն «բարի» ասելո՛ւ,
Չարին չարո՜վ պատժելու…
Լա՞վ չէ արդյոք չբարկացնել-

Հա՜յը սահման չի՜ ճանաչում:

Ճանապարհնե՜ր գիտի չափել,
Անբարիշտի՜ն, անխոհեմի՜ն
Տե՜ղը դնել,
Հայը  նաև գիտի ներե՜լ
Ու…չի կարող այլ կերպ ապրել,
Եթե  նրան չբարկացնեն:

Մե՜ծ է, շա՜տ մեծ տե՜ղն այն դատարկ,
Որտեղ ցա՜վն է տեղավորում
Դարա՜կ-դարա՜կ,
Համակերպվում արա՜գ-արա՜գ,
Դիպվածները մեջքին բարձած՝
Հեծվորի պես այստե՜ղ-այնտե՜ղ տեղաշարժվո՜ւմ
Մինչ այն պա՜հը, երբ բարկանո՜ւմ
Ու սահմաններ չի՜ ճանաչում:

Աշխարհի ողջ փորձը վերցրե՜լ
Իր վրա է ձևե՜լ,  չափե՜լ
Ու տանում է փորձությունը
Իրեն տված՝
Էլ ջրհեղե՜ղ
Էլ երկրաշա՜րժ,
Էլ կոտորա՜ծ,
Էլ կոտորվա՜ծ,
(Հիշենք դեպքը Ավարայրի)
Մնա՜ց՝
Ռումբը ատոմային -
Աստված չանի հանկարծ պայթի,
Քանզի հա՜յը (պիտի ասեմ որպես գաղտնիք)
Ողջ մարդկության ռո՜ւմբն է գաղտնի,
Թե բարկանա՜, հանկարծ պայթի՜


Հա՜յը սահման չի՜ ճանաչի…

среда, 24 мая 2017 г.

* * * բանաստեղծություն


Տեսնես ի՞նչպես է
Ծաղիկը ծաղիկին կանչում,
Երբ դրսում գարուն է
Ու գարունն այդ Գարո՜ւն
Սե՜ր է աղերսում…

Ցողո՞ւնն է թեքում,
Գլո՞ւխը կախում,
Թե՞ թերթերն իր վառ
Իրար հավաքում -
Կանացի նեղացկոտ շուրթերի նմա՜ն
Փքվո՜ւմ է, լացո՜ւմ…

… Ուղարկո՜ւմ է տաք
համբույրները իր
Թիթեռնիկներին միջնորդ դարձրած,
Խնամախո՜ս է կարգում
ժիր մեղուներին

Ու սպասո՜ւմ - գրկում Արևը սեղմած…


Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 23 мая 2017 г.

Ո՛չ ե՜ս, Ո՛չ էլ դո՜ւ…

Ո՛չ ե՜ս գիտեմ,
Ո՛չ էլ դո՜ւ…

Մի պահ թվաց Սերն անցնո՜ւմ է,
Վատ հուշի պես
մոռացվո՜ւմ,
Թվաց լույսը մահանո՜ւմ է
Ու փոշու հետ խառնվում:

Ի՞նչ տխուր է օրը դարձել՝
Գիշե՜ր, աստղե՜ր ու
Լուսի՜ն,
Կարծես մի մե՜ծ ցավի հասել
Ու…լռո՜ւմ ենք միասին:

Թվո՜ւմ է թե վերջացել են
Խոսքերն իրար ասելու,
Ու բառերը շարա՜ն-շարա՜ն
Խցանվե՜լ են 
Սիրտ սնուցող երակում:

Արի՜ խոսենք մե՛կ այլ լեզվով,
Բայց չլռե՜նք սրտի պես,
Կամ, լա՜ց լինենք ծիծաղելով,
Ո՛չ դո՜ւ տխրես,
Ո՛չ էլ ե՛ս…

Քունն ալարկո՜տ ու ծուլորեն
Հաստատո՛ւմ է մոռացում,
Սակա՜յն,

Ո՛չ ես խոսել գիտեմ,
Ո՛չ էլ խոսել գիտես դու:




понедельник, 22 мая 2017 г.

Հավատալը հե՜շտ է, Սովորելը՝ բարդ,

Հավատալը հե՜շտ է,
Սովորելը՝ բարդ,
Դե մենք բա՜րդ ազգ ենք, ձգտո՜ւմ ենք բարդին
Ու չգիտես ի՞նչու՝
Անիծում բախտին:

Սովորում ենք ամե՜ն ինչին՝
Ցավի՜ն,
Խանդի՜ն,
Տառապանքի՜ն…

Ասեմ նաև սովորո՜ւմ ենք ծակ գրպանին՝
Ա՜յն աստիճան,
Որ երբ մի օր կարկատո՜ւմ ենք- անցքը փակում,
Այդ գրպանում ըստ մեր նախկին սովորության
Բա՜ն չենք դնում:

Սովորում ենք
Ստի՜ն,
Կեղծի՜ն,
Սո՜ւտ կսկիծին,
Ճի՛շտ կսկիծին,
Կոտորածի՜ն,
Արհավիրքի թողած հետքի՜ն

Բե՜ռին՝
Չափից ավել բարձած մեջքին…

Սովորո՜ւմ ու հեշտությամբ հավատո՜ւմ ենք
Ստախոսին ու
Տականքի՛ն,
Պնակալեզ բանսարկուին,
Զրպարտիչին,
Խանակչին բո՜ւթ,  չարախո՜ս ու նենգարկո՛ւ…

Բայց «հասարակ»
Տեղին ասված մի ճիշտ խոսքի՜ն
Հավատա՜լ ենք  … դժվարանում:


Ս.Ումառ-Հարությունյան