Գիշերը ինձ հետ խաղում է «Համլետ»
Արա՛գ է
խփում իմ սիրտը էլի,
Կռիվ եմ
տալիս, չգիտեմ ո՞ւմ հետ,
Մի՞գուցե
ջահերը վառած երկնքի:
- Համլե՜տ,
որդյակ իմ, վերցրո՛ւ թաշկինակս,
Աշունն է
մեկնում լաչակն իր ոսկի,
Ո՞ւմ կողմից
և ե՞րբ խոցոտվեց սիրտս,
Երբ ո՛չ գահ
ունեմ, ո՛չ էլ ծիրանի:
Մի երևույթ
է մոտենում հեռվից
Ծնկած
բղավում եմ,
- Դո՞ւ ես,
Սադայե՜լ,
… Հորացիոն չկա՜, որ ինձ բարձրացնի,
Աշունն է
սուլում արքայավայել:
- Գնա՜,
գալի՜ս եմ, ինձ չե՛ս վախեցնի,
Արքայա՛զն
եմ ես, Համլե՜տը իշխան,
Կանգնում եմ
ոտքի ձեռքիս ինչն որ իր՝
- Խե՜ղճ
Յորիկ, դո՞ւ էլ ես ցնդել ինձ նման:
Ու ծիծաղում է գանգը ձեռքիս մեջ
- Սա՞ էիր
ուզում, կռիվ աշնա՞ն հետ,
… Աշունը
հիմա շորերն իր հանել
Ու
կենակցում է մութ գիշերվա հետ:
Ավելի լավ է,
որ չխանգարե՜ս,
Շուտով
կծնվի ձմեռը կյանքիդ
Էլ չես
ունենա երազներն այն հեզ,
Այս ապականված
աշխարհի եզրին:
Արդարությա՞ն
ես կանչում աշնանը,
Մթա՞նն ես
կանչում որպես քեզ վկա,
Նույնիսկ
եթե գա հորդ ուրվականը՝
Նա էլ չի
փրկի, խոսքիս հավատա:
Ինձ խենթի
տեղ են դրել կամ խելագարի,
Աշնան
ջաղացին գիշերն է պարում,
Ամեն մեկն իր սրտում «իր Համլետն» ունի,
Որից բաժանվել
նա չի ցանկանում:
Գիշերը ինձ հետ խաղում է «Համլետ»
Արա՛գ է
խփում իմ սիրտը էլի,
Կռիվ եմ
տալիս, չգիտեմ ո՞ւմ հետ,
Մի՞գուցե
ջահերը վառած երկնքի:
Ս.Ումառ-Հարությունյան