Լո՜ւյս
ստեղծել, արարե՜լ
Միայն մե՛նք
գիտենք,
Միայն մե՛նք
գիտենք
Ձմեռ
սրտերով վարդեր հորինել…
Մենք ժպտա՜լ
գիտենք
Մենք սիրե՜լ
գիտենք
Մեր
հորինածով
մենք ապրե՜լ
գիտենք:
Ձմռան մուժի
մեջ
մենք
համբերությամբ
մեր
երազները օրորե՜լ գիտենք,
Հույսի
դանակով
խավարի կապը
մենք կտրե՛լ գիտենք,
Գարնան
ավարով
աշուն
սրտերին տաքացնել գիտենք,
Ստեղծել
պատրանքնե՜ր,
պատրանքով
ապրե՜լ,
Տառապանքները
հավուր պատշաճի
Հուղակավորել:
Հարկե՜ր,
տուգանքնե՜ր
վճարե՜լ
գիտենք,
Հարկ եղած
դեպքում նաև՜
արևի՜,անձրևի՜
քամո՜ւ
ստվերի՜
համար…
Մեզ նման ո՛չ
ոք մեռնե՜լ չգիտի հավատի համար:
Ծերանո՜ւմ
ենք -
մեր աչքերը
չե՛ն ծերանում,
Թափում են
մեր ատամները-
լույսի համը
չե՛նք մոռանում
Խլանո՜ւմ
ենք -
հողի կանչը
շատ պա՜րզ լսում՝
հող-հայրենիք
աստվածացնում:
Ուրվագծել
գիտենք հոգսը,
Դառը պահին
կարգավորել մեր սրտերի
թփթփոցը,
Բուժե՜լ
գիտենք
սառած ծառի
ճյուղին մեռնող
ծիլ-բողբոջը,
Ուղղե՜լ
գիտենք
մենք
թշնամու ձեռքով շրջած օրորոցը:
Օրեր ունենք
կարկաչաձա՜յն,
Օրեր ունենք
ածուխի՛ պես,
Ձայներ
ունենք հնչե՜ղ, ոսկյա՜,
Պատարագներ
աստվածահեզ…
Չսպիացած
վերքե՜ր ունենք,
Նորելուկի
մաքուր ձեռքեր,
Չե՛նք
հանդուրժի, որ մեր վերքին
Բի՜րտ ու
կեղտոտ
ձեռքեր
դիպչեն:
Մի բռո՜ւնցք
ենք
դեռ կորցնել
չե՛նք սովորել,
Բայց հանո՜ւն
արդար խոսքի՜ ու մտքի՜
Չե՛մ կարող
չասել,
որ ցավո՜ք
սրտի և
…խաբվե՜լ
գիտենք:
Դուրս է
գալիս ո՜ր,
ամե՜ն ինչ
ունենք,
Բայց ա՜յ
Ժամանա՜կ-
Ապրելու
համա՜ր Ժամանակ չունենք …