воскресенье, 22 апреля 2018 г.

Շրջմոլիկ արևը

Շրջմոլիկ արևը խաբեց
թե իբր գարո՜ւն է եկել,
իսկ ես ձմեռա՜նն էի
արդեն հարմարվել:

Հարմարվել բա՜ռը շա՛տ տհաճ բառ է՝
ասես չուզելով անում ես մի բան-
սրա՜ն կամ նրա՜ն դուր գալու համար:

Չգիտե՜մ
ե՞ս դուր եկա ձմռանը
թե՞ ձմեռը ինձ,
… ու հարմարվեցինք ե՜ս ու ձմեռը
իրար կարեկից:

Комментариев нет: