пятница, 6 апреля 2018 г.

Օտա՜ր մի հողում


Իմ սերը այսօր
«տխուր» է հագել,
Եվ ասող չկա թե ի՞նչ է եղել,
Կարո՞տն է խեղդել,
Թե՞ մի դառը խոսք,
Կամ ինչ-որ մեկն է կտրուկ ասել թե.
- Էլ քեզ չե՛մ ների…
Թե՞ հոսքը
Դեպի քեզ եկող օտար աչքերով
Օտար դեմքերի:
Իմ սերը այսօր
«տխուր» է հագել
Ու նմանվել ե մենա՜կ աղավնու,
Որը թառել է ավերակ վանքի
Քանդված մի պատին
Ու շուրջը չկա՜ ուրիշ աղավնի…
Հեռո՜ւ
Այդ օտա՜ր փոքրիկ քաղաքում-
Ուր վաճառվո՛ւմ է նաև
Տրամադրությո՜ւնը,
Թող փորձի մեկը դե՜մքդ նկարել,
Եվ գիտե՞ս արդյոք թե ինչ կստացվի՝
Օտա՜ր նկարչի, օտա՜ր վրձնով
Կստացվի անտարբե՜ր
Աչքերով պատկեր:
Իսկ իմ աչքերում
«Տխո՜ւր» ես հագել,
Ասես չի՛ հուզում
Քեզ քամի՜ն օտար,
Օտար արև՜ը,
Օտար աչքե՜րը,
Օտար «Բարև՜ը»…
Ասես քեզ պետք են միա՜յն ու միայն
Հայի՜ աչքերը,
Որ կարո՜տ, թախի՜ծ
Ու հուզմունք կարդան
Աչքերիդ խորքում -
Այդ օտա՜ր, օտա՜ր
Անիծված հողում…

Комментариев нет: