воскресенье, 22 апреля 2018 г.

Այսօր


Քա՜ղցր է,  շա՜տ քաղցր
Արևի շողը,
Այն աստիճանի, որ դա՜ռն է թվում
Նույնիսկ խաղողը,
… Ասեմ ավելին, որ ամենաքա՜ղցրը
Հողն է հայրենի:

Իսկ հողում արդեն
Ուզե՜ս թե չուզե՜ս-
Ճիճու կգտնես՝
Զզվելի մի ո՜րդ,
Որը սնվում է հայրենի հողով,
Ուռչո՜ւմ, չաղանո՜ւմ,
Դառնում պատուհաս
Ու ապականո՛ւմ
Հողը քո նախնյաց…

Դե արի մեկ-մեկ ճիճու ման արի՝
Գլուխը կտրի՜,
Երկու կես արա՜,
…Չի՛ օգնում ոչինչ-
Ճիճվի կյանքն է դա:

Ու ճիճուն ինքն իր
Օրե՛նքն է դնում,
Թե ինչպե՞ս ապրես հայրենի հողում,
Ի՛նչ անես,
Չանե՜ս,
Իրեն չկպնե՜ս՝
Ճիճվի իր կյանքը քի՜չ երկարացնես…

Ու մոռանում է  ճիճուն,
Որ հավի անմե՜ղ, մաքո՜ւր մի ճուտիկ
Կտցի մի զարկով
Վե՛րջ կտա կյանքին:




Комментариев нет: