вторник, 24 апреля 2018 г.
Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ
Փաշինյանին
Անկեղծ եմ
գրում, որ ուրախությանս չափ չկա և այն աստիճանի է, որ չեմ ցանկանում այն կիսել ոչ
մեկի հետ:
Իմ ուրախությունը
թող մնա ինձ, իսկ այ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՍ կկիսեմ
Ձեզ հետ:
Փառք ու
պատիվ մեր փառապանծ երիտասարդներին, որոնց հետ Դուք կարողացաք իրագործել
անիրականալի թվացող ԹԱՎՇՅԱ այս հեղափոխությունը առանց զոհերի, սակայն, եթե
չպետք է
ՊԱՏԺՎԵՆ
- իրենց
լիազորությունների սահմանները բացահայտ խախտած ոստիկանները,
- Քաղաքացիական
հագուստներով, մահակներով, քարերով զինված հարձակում կատարող սրիկա անձիք կամ
նրանց անմիջական հրաման տվողները,
-
քաղաքացիների ավտոմեքենաները ոտքով կոտրողները,
- ոչ մի
անգամ ԺՈՂՈՎՐԴԻ մոտ չներկայացած աղոթող ոստիկանապետը,
- խորհրդարանում
ձեթ-օճառով օծված, հանցագործ վիժվածքին ձայն տվողները,
…
ապա այս
թավշյա հեղափոխությունը, որ մի ամբողջ Ազգի հույս ու հավատ տվեց, կվերածվի ԹԱՎՇՅԱ
ԲԱՐՁԵՐԻ, ԱԺ-ն կերակրամանի վերածած և նրա
շուրջը շակալի ախորժակով նստած ստահակների ու մականունավոր քրեա-օլիգարխիկ տականքների համար:
ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ, ԻՄ ՀԱՄԵՍՏ ԿԱՐԾԻՔՈՎ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՅՆ ԻՆՉ
ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ
Ազատություն ԻՐԱԿԱՆ քաղ. բանտարկյալներին
Ազգային
ժողովը խուլիգանների տեղը չի
ՑԵՆԶ Ազգային
Ժողովի պատգամավոր դառնալու համար
(պարտադիր
բարձրագույն Պետական կրթություն, ծառայություն բանակում, բարոյական կերպար,
ոչ մի տեսակի բիզնեսի հետ առընչություն չունեցող և այլն)
Հ.Գ.1
Շատ
կցանկանայի հավատալ, որ միտումնավոր չեղավ պետական հանցագործ Սերժ Սարգսյանի և իր
եղբայրների անպատիժ հեռանալը Հայաստանից:
Հ.Գ.2
Ութ տարվա
ՖԲ օգտատեր եմ և հավատացնում եմ, որ առաջին անգամ եմ նման ստորագրությամբ ու խնդրանքով դիմում
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՍ
ՏԱՐԱԾԵ՛Ք,
ՏԱՐԱԾԵ՛Ք, ՏԱՐԱԾԵ՛Ք
Գրող Ս.Ումառ-Հարությունյան
воскресенье, 22 апреля 2018 г.
Այսօր
Քա՜ղցր է, շա՜տ քաղցր
Արևի շողը,
Այն աստիճանի,
որ դա՜ռն է թվում
Նույնիսկ խաղողը,
… Ասեմ ավելին,
որ ամենաքա՜ղցրը
Հողն է
հայրենի:
Իսկ հողում
արդեն
Ուզե՜ս թե
չուզե՜ս-
Ճիճու կգտնես՝
Զզվելի մի ո՜րդ,
Որը սնվում
է հայրենի հողով,
Ուռչո՜ւմ,
չաղանո՜ւմ,
Դառնում պատուհաս
Ու ապականո՛ւմ
Հողը քո
նախնյաց…
Դե արի
մեկ-մեկ ճիճու ման արի՝
Գլուխը կտրի՜,
Երկու կես
արա՜,
…Չի՛ օգնում
ոչինչ-
Ճիճվի կյանքն
է դա:
Ու ճիճուն
ինքն իր
Օրե՛նքն է դնում,
Թե ինչպե՞ս
ապրես հայրենի հողում,
Ի՛նչ անես,
Չանե՜ս,
Իրեն չկպնե՜ս՝
Ճիճվի իր
կյանքը քի՜չ երկարացնես…
Ու մոռանում
է ճիճուն,
Որ հավի անմե՜ղ,
մաքո՜ւր մի ճուտիկ
Կտցի մի
զարկով
Վե՛րջ կտա
կյանքին:
...մարդավարի ապրե՜լ եմ ուզում
Մա՜րդ եմ…
Ու մարդավարի ապրե՜լ եմ ուզում
«Շան կյանքը»
Վաղո՜ւց ձանձրացրել է ինձ,
Տեսնում եմ ինչպե՜ս են «շներ»-ը ապրում՝
Գոհ իրենց կյանքից:
Ու մարդավարի ապրե՜լ եմ ուզում
«Շան կյանքը»
Վաղո՜ւց ձանձրացրել է ինձ,
Տեսնում եմ ինչպե՜ս են «շներ»-ը ապրում՝
Գոհ իրենց կյանքից:
«…Էն մի կտոր հա՜ցը երկնքից կախված»
Լռվե՜լ, մնացել է կոկորդիս,
Մա՜րդ եմ,
Աշխարհ եմ եկել որպես մարդ,
Ե՞րբ պետք է ազատվեմ
Այս մարդ-շներից:
Լռվե՜լ, մնացել է կոկորդիս,
Մա՜րդ եմ,
Աշխարհ եմ եկել որպես մարդ,
Ե՞րբ պետք է ազատվեմ
Այս մարդ-շներից:
Օտարից մուրա՜ծս հաշվել չի՛ լինում
Շան կյանքը բա՜խտ է
Իմը՝ ապաբախտ,
Եղեռնի մասին լսե՜լ եմ,
Ներգաղթը տեսե՜լ
Հիմա՛ էլ ապրում եմ արտագաղթ:
Շան կյանքը բա՜խտ է
Իմը՝ ապաբախտ,
Եղեռնի մասին լսե՜լ եմ,
Ներգաղթը տեսե՜լ
Հիմա՛ էլ ապրում եմ արտագաղթ:
Վերջում ուզում եմ ի՛մ հողում պառկել,
Վրայիս քա՜րը մնա՛ որպես քար,
Թե շարունակվի այս կյանքով ապրե՜լ՝
Պառկած կլինեմ
Մզկիթների տակ…
Վրայիս քա՜րը մնա՛ որպես քար,
Թե շարունակվի այս կյանքով ապրե՜լ՝
Պառկած կլինեմ
Մզկիթների տակ…
…զավակները
Եվ երեկո՜ն է հոգնում…
Եվ ծառե՜րն են լալիս…
Եվ պոե՜տն է գրելիս…
Ամբողջ սիրտը տալիս:
Եվ ծառե՜րն են լալիս…
Եվ պոե՜տն է գրելիս…
Ամբողջ սիրտը տալիս:
Եվ պահե՜ր են գալիս,
Երբ դառնում ես անփո՜ւյթ,
Եվ հոգսե՜ր են դառնում
Երազներդ կապույտ:
Երբ դառնում ես անփո՜ւյթ,
Եվ հոգսե՜ր են դառնում
Երազներդ կապույտ:
Կյանքը թողած մի կո՜ղմ
Գրածովդ ես ապրո՜ւմ,
Եվ խոհերի դողո՜վ
Վերնագրերը կարդում:
Գրածովդ ես ապրո՜ւմ,
Եվ խոհերի դողո՜վ
Վերնագրերը կարդում:
Գրածդ մե՛կ թո՜ւյն է թվում,
Մե՜կ էլ վայրի մեղրի համ,
Մեկ մի ստվե՜ր է դառնում,
Մե՜կ անտես մի ուրվական:
Մե՜կ էլ վայրի մեղրի համ,
Մեկ մի ստվե՜ր է դառնում,
Մե՜կ անտես մի ուրվական:
Խոհերդ հույզե՜ր են դառնում
Եվ չե՛ս հոգնում կարդալուց,
Ինչպես մա՜յրը չի հոգնում
Զավակներին նայելուց:
Եվ չե՛ս հոգնում կարդալուց,
Ինչպես մա՜յրը չի հոգնում
Զավակներին նայելուց:
Շրջմոլիկ արևը
Շրջմոլիկ արևը խաբեց
թե իբր գարո՜ւն է եկել,
իսկ ես ձմեռա՜նն էի
արդեն հարմարվել:
թե իբր գարո՜ւն է եկել,
իսկ ես ձմեռա՜նն էի
արդեն հարմարվել:
Հարմարվել բա՜ռը շա՛տ տհաճ բառ է՝
ասես չուզելով անում ես մի բան-
սրա՜ն կամ նրա՜ն դուր գալու համար:
ասես չուզելով անում ես մի բան-
սրա՜ն կամ նրա՜ն դուր գալու համար:
Չգիտե՜մ
ե՞ս դուր եկա ձմռանը
թե՞ ձմեռը ինձ,
… ու հարմարվեցինք ե՜ս ու ձմեռը
իրար կարեկից:
ե՞ս դուր եկա ձմռանը
թե՞ ձմեռը ինձ,
… ու հարմարվեցինք ե՜ս ու ձմեռը
իրար կարեկից:
«Քամինե» (փոքրիկ արձակ)
Տատիկին, որը երկար էր ապրել աշխարհում, խոհանոցից ննջարան ճանապարհը թվաց շա՜տ երկար:
Գիտե՜ր, որ թոռնիկը դեռ չի՛ քնել, բայց պարտադիր համարեց մե՛կ անգամ էլ ստուգելու:
- Արմինե՞, չե՞ս քնել, ասացի չէ՞ մայրիկը կբարկանա:
- Մայրիկին եմ նայում, դու ասել ես, որ երկնքո՜ւմ է, բայց միայն Լուսին եմ տեսնում:
- Ամպերում է, չե՛ս տեսնի, բայց ինքը քեզ նայում է, կբարկանա, քնի՛ր:
- Ուզում եմ գրկել մամայիս նոր քնել:
Տատիկն անզոր էր որևէ բան ասելու:
Նորից ուղղեց վերմակը, շոյեց աղջնակի գլուխը:
- Տատի՜կ, Լուսինե անունը Լուսին բառից է, չէ՞:
- Այո՜, Լուսին բառից:
- Իսկ Արև բառից Արևինե՞:
- Չկա՛ նման անուն, քնի՛ր, ասացի չէ՞, մայրիկդ վերևից տեսնում է քեզ:
- Բայց ամպեր չկա՜ն, չե՛ն երևում: Ե՞րբ կերևան:
- Ա՜յ. մի գեղեցիկ օր կլինի, անձրև չի՛ լինի, քամի չի՛ լինի, արևոտ կլինի ու կերևան ամպերը:
- Չէ՜, թող քամի լինի, քամի բառից էլ Քամինե՜, ես կլինեմ Քամինե՜, կթռչեմ դեպի ամպերը՝ մայրիկիս մոտ, կգրկե՜մ: Կամ գոնե՜ զգույշ ձեռք կտամ:
- Քո անունն ի՞նչ վատ անուն է, Արմինե՜, շա՜տ լավն է:
- Չե՛մ ուզում, ես Քամինե՛ եմ ուզում:
- Լա՜վ, թող լինի Քամինե, քնի՛ր: Գիտե՞ս ժամը քանիսն է արդեն:
- Ես ժամ չգիտե՜մ, ինչի՞ս է պետք: Տատի՜կ, իսկ երբ գեղեցիկ օր լինի դու ինձ կասե՞ս:
- Իհարկե՜ կասեմ, քնի՛ր:
Գիշերն անձրև էր եկել, իսկ առավոտյան ջրափոսերի տեսքով թողնելով իր հետքերը- կտրվել:
Արևն իր ճառագայթներով խաղում էր ջրափոսերի հետ ու երևի հրճվանքից ուրախանում:
Արմինեն իջել էր բակ ու զարմանքով նայում էր ջրափոսերից անդրադարձող ճառագայթներին:
Մոտեցավ մի ջրափոսի և ուախությունից ճչած:
Ջրափոսի մեջ պարզ երևում էին սպիտակ ամպի քուլաներ:
Պպզեց, զգույշ ձեռքը մեկնեց ու դիպավ ամպերից ամենագեղեցիկ ամպին:
Ամպիկից տարածվեցին օղակներ առավել հրճվանք պարգևելով:
- Մա՜մ ջան, ե՛ս եմ՝ Քամինեն, - շշնջաց աղջնակը:
Ջրի օղակները վերջացան և նորից պարզ երևաց ամպիկը՝ սպիտակ ու այնքան գեղեցիկ, ինչքան որ պատկերացնում էր իր մայրիկին:
Աղջնակին՝ փոքրիկ տղայի ձեռքը բռնած մի կին մոտեցավ:
- Արմինե՛, տատիկդ գիտի՞ որ մենակ բակ ես իջել, ինչո՞ւ ես այդ կեղտոտ ջրի հետ խաղում, հազա՜ր ու մի վարակ կա: Քաշի՛ր ձեռքդ ու տուն գնա:
- Տատիկս քնած է, ես Արմինեն չե՛մ, Քամինե՜ն եմ, մայրիկիս եմ սիրում:
Փոքրիկ տղան բաց թողեց կնոջ ձեռքն ու մոտեցավ աղջկան:
- Մա՜մ, ինքը ամպերին է ձեռք տալիս, ե՛ս էլ եմ ուզում, խնդրո՜ւմ եմ:
- Ռաֆուլի՛կ, այստեղ արի, աննորմալ երեխա է, ի՞նչ գործ ունես նրա հետ:
Կինը բռնեց տղայի ձեռքն ու քաշելով դանդաղ հեռացավ:
…միգուցե գեղեցիկ օրը կորցներ իր հմայքը,
…միգուցե արևն արդեն չհրճվեր,
…միգուցե տատիկը, որը երկար էր ապրել աշխարհում, արթնանար ու բարկացած տուն կանչեր Արմինեին,
…միգուցե ամպերը նեղանային ու չցանկանային արտացոլվել ջրափոսերից,
բայց… այդպես չեղավ, քանի որ կար իրական Քամինեն, որը շոյո՜ւմ, խոսո՜ւմ էր իր համար աշխարհում ամենաթանկ էակի հետ ու օրն իրոք գեղեցիկ էր…
Ս.Ումառ-Հարությունյան
пятница, 6 апреля 2018 г.

Ամպիկից տարածվեցին օղակներ, ամպիկը սկսեց օրորվել ջրի մակերեսին առավել հրճվանք պարգևելով: Աղջնակը հասկացավ, որ մայրը ողջունում է իրեն:
- Մա՜մ ջան, ե՛ս եմ՝ Քամինեն,- շշնջաց աղջնակը:

«Կատաղած» » գիշեր
Սիրո ձևերից հազարապատի՜կ
«Կատաղած» սե՜րն է մոտիկ իմ սրտին,
Երբ աչքիդ ոչի՜նչ, ոչինչ չի՛ գալիս
Միայն Նա՛ է ու
Քո խելառ հոգին:
«Կատաղած» սե՜րն է մոտիկ իմ սրտին,
Երբ աչքիդ ոչի՜նչ, ոչինչ չի՛ գալիս
Միայն Նա՛ է ու
Քո խելառ հոգին:
Երբ բո՜ցը սիրո այրո՛ւմ է շուրթդ,
Ձեռքիդ ափե՜րը-
Վաղո՜ւց կոշտացած,
Երբ սրբություն է դառնում Նրա հետ քնելդ,
Երբ հրա՜շք է դառնում գիշերը հանկարծ:
Ձեռքիդ ափե՜րը-
Վաղո՜ւց կոշտացած,
Երբ սրբություն է դառնում Նրա հետ քնելդ,
Երբ հրա՜շք է դառնում գիշերը հանկարծ:
Երբ շշուկների՜ց…
Երբ համբույրների՜ց…
Գրկախառնումի՜ց,
Աչքերի՜ց խոնավ…
Նոր շո՜ւնչ է ստանում սիրտդ առնացի
Ու ե՜րգ է երգում արդեն մոռացված:
Երբ համբույրների՜ց…
Գրկախառնումի՜ց,
Աչքերի՜ց խոնավ…
Նոր շո՜ւնչ է ստանում սիրտդ առնացի
Ու ե՜րգ է երգում արդեն մոռացված:
Գիշերն ամոթխած դառնում է համե՜րգ,
Ուր վիճարկվում է դե՜րը ջութակի,
Առաջին ջութա՜կ…
Առաջին մենե՜րգ…
Ու մարգարտացո՜ղը սիրո շուրթերին:
Ուր վիճարկվում է դե՜րը ջութակի,
Առաջին ջութա՜կ…
Առաջին մենե՜րգ…
Ու մարգարտացո՜ղը սիրո շուրթերին:
Երբ բամբասանք է դառնում
Ժա՜մը անջատման՝
Օրորվո՜ւմ՝ հարբած հաճույքի գինով,
Այնժամ հեռանո՜ւմ է անխո՜ս ու անձայն
Գիշե՜րը՝
Վկա՛ն «Կատաղած» սիրո…
Ժա՜մը անջատման՝
Օրորվո՜ւմ՝ հարբած հաճույքի գինով,
Այնժամ հեռանո՜ւմ է անխո՜ս ու անձայն
Գիշե՜րը՝
Վկա՛ն «Կատաղած» սիրո…
Օտա՜ր մի հողում
Իմ սերը այսօր
«տխուր» է հագել,
Եվ ասող չկա թե ի՞նչ է եղել,
Կարո՞տն է խեղդել,
Թե՞ մի դառը խոսք,
Կամ ինչ-որ մեկն է կտրուկ ասել թե.
- Էլ քեզ չե՛մ ների…
Թե՞ հոսքը
Դեպի քեզ եկող օտար աչքերով
Օտար դեմքերի:
«տխուր» է հագել,
Եվ ասող չկա թե ի՞նչ է եղել,
Կարո՞տն է խեղդել,
Թե՞ մի դառը խոսք,
Կամ ինչ-որ մեկն է կտրուկ ասել թե.
- Էլ քեզ չե՛մ ների…
Թե՞ հոսքը
Դեպի քեզ եկող օտար աչքերով
Օտար դեմքերի:
Իմ սերը այսօր
«տխուր» է հագել
Ու նմանվել ե մենա՜կ աղավնու,
Որը թառել է ավերակ վանքի
Քանդված մի պատին
Ու շուրջը չկա՜ ուրիշ աղավնի…
«տխուր» է հագել
Ու նմանվել ե մենա՜կ աղավնու,
Որը թառել է ավերակ վանքի
Քանդված մի պատին
Ու շուրջը չկա՜ ուրիշ աղավնի…
Հեռո՜ւ
Այդ օտա՜ր փոքրիկ քաղաքում-
Ուր վաճառվո՛ւմ է նաև
Տրամադրությո՜ւնը,
Թող փորձի մեկը դե՜մքդ նկարել,
Եվ գիտե՞ս արդյոք թե ինչ կստացվի՝
Օտա՜ր նկարչի, օտա՜ր վրձնով
Կստացվի անտարբե՜ր
Աչքերով պատկեր:
Այդ օտա՜ր փոքրիկ քաղաքում-
Ուր վաճառվո՛ւմ է նաև
Տրամադրությո՜ւնը,
Թող փորձի մեկը դե՜մքդ նկարել,
Եվ գիտե՞ս արդյոք թե ինչ կստացվի՝
Օտա՜ր նկարչի, օտա՜ր վրձնով
Կստացվի անտարբե՜ր
Աչքերով պատկեր:
Իսկ իմ աչքերում
«Տխո՜ւր» ես հագել,
Ասես չի՛ հուզում
Քեզ քամի՜ն օտար,
Օտար արև՜ը,
Օտար աչքե՜րը,
Օտար «Բարև՜ը»…
«Տխո՜ւր» ես հագել,
Ասես չի՛ հուզում
Քեզ քամի՜ն օտար,
Օտար արև՜ը,
Օտար աչքե՜րը,
Օտար «Բարև՜ը»…
Ասես քեզ պետք են միա՜յն ու միայն
Հայի՜ աչքերը,
Որ կարո՜տ, թախի՜ծ
Ու հուզմունք կարդան
Աչքերիդ խորքում -
Հայի՜ աչքերը,
Որ կարո՜տ, թախի՜ծ
Ու հուզմունք կարդան
Աչքերիդ խորքում -
Այդ օտա՜ր, օտա՜ր
Անիծված հողում…
Անիծված հողում…
Հանկա՜րծ չուշանամ ապրելուց
Գիտե՜մ,
արդեն համոզվել եմ, որ դու ամե՜ն ինչ կանես,
որ ես չուշանամ:
Շնորհակալություն չեմ հայտնում դրա համար՝
դա քո՛ գործն է և դու կատարում ես
առանց հասկանալո՜ւ,
առանց զգալո՜ւ,
առանց դրության մեջ մտնելու:
արդեն համոզվել եմ, որ դու ամե՜ն ինչ կանես,
որ ես չուշանամ:
Շնորհակալություն չեմ հայտնում դրա համար՝
դա քո՛ գործն է և դու կատարում ես
առանց հասկանալո՜ւ,
առանց զգալո՜ւ,
առանց դրության մեջ մտնելու:
Մարդկային ոչինչ չկա՛ քո մեջ
և դեռ ընկեր ես համարվում,
բայց ասեմ որ քանի՜-քանի
գեղեցի՜կ,
ռոմանտի՜կ,
էրոտի՜կ,
տխո՜ւր սիրային
երազներ ես ընդհատել ու դարձել իմ
անհոգի մեխանիկական
թշնամին:
և դեռ ընկեր ես համարվում,
բայց ասեմ որ քանի՜-քանի
գեղեցի՜կ,
ռոմանտի՜կ,
էրոտի՜կ,
տխո՜ւր սիրային
երազներ ես ընդհատել ու դարձել իմ
անհոգի մեխանիկական
թշնամին:
Դա դեռ քիչ ես համարում
ու շարունակում ես
քո զարթուցիչ կերպարով
խանգարե՜լ,
խանգարե՜լ
խանգարե՜լ,
իսկ ես չեմ կարողանում քեզնից
ազատվե՜լ,
ազատվե՜լ,
ազատվե՜լ,
քանի որ կարող եմ առանց քեզ
հանկարծ ուշանալ
ապրելո՜ւց,
ապրելո՜ւց,
ապրելո՜ւց…
ու շարունակում ես
քո զարթուցիչ կերպարով
խանգարե՜լ,
խանգարե՜լ
խանգարե՜լ,
իսկ ես չեմ կարողանում քեզնից
ազատվե՜լ,
ազատվե՜լ,
ազատվե՜լ,
քանի որ կարող եմ առանց քեզ
հանկարծ ուշանալ
ապրելո՜ւց,
ապրելո՜ւց,
ապրելո՜ւց…
Подписаться на:
Сообщения (Atom)