* * *
Առավոտը
բացվեց տխո՜ւր,
Առանց
երա՜զ, առանց լա՜ց,
… Մի քիչ
արև՜ հիվա՜նդ ու թույլ,
Հույսի
կտո՜ր - ափիս չափ:
*
Ցա՜վը եղա
ես քո վերջին
Կա՛մ էլ մե՜ղքդ
հանցավոր,
Ես կռապա՜շտ
դարձա չնչին՝
Կուռքիս
հանդեպ մեղավոր:
*
Գիշերներո՜ւմ
կծերանամ,
Օրե՜ր
կանցնեն առանց քեզ,
Ամուրի՜ է
մարդու նման
Դարձել
հոգիս լո՜ւռ ու հեզ…
*
Հեռացողին ե՛տ
չեն կանչում,
Մոռացողին
չե՛ն հիշում,
Երազանքին
չե՜ն չարչարում-
Խղճի դեմ չե՜ն
մեղանչում:
*
Տառապանքին
ճանաչո՜ւմ են,
Իսկ
տանջվելուն սովորո՛ւմ,
Պատկառանքը
կշռո՜ւմ են
Վայրկյաններով
իմաստուն:
* * *
Առավոտը
բացվեց տխո՜ւր,
Առանց
երա՜զ, առանց լա՜ց,
… Մի քիչ
արև՜ հիվա՜նդ ու թույլ,
Հույսի
կտո՜ր- ափիս չափ:
Комментариев нет:
Отправить комментарий