«…»
Թե քամին իր
գի՜րկը բացի,
Պատուհանն
իր կո՜ւրծքը,
Հո՜ղն
արգանդի շուրթը բացի,
Երկինքն իր
փակ դո՜ւռը…
Ամեն
դեպքում
Կա՜նչ է,
կա՜նչ է շուրջբոլորը
Իրենց գիրկը
առնելու…
Չկա ո՜չ մի
տարբերություն
Այստե՜ղ, այնտե՜ղ,
Դժոխքո՜ւմ
թե Դրախտում…
Комментариев нет:
Отправить комментарий