«…»
Քեզ կտանջի
Բարի Ծերունու
գոյության
Գոյությունը-
Թե խրթի՜ն
լեզուդ
Չհասկանա
կինը…
Քեզ կտանջի՜
հոգիդ,
Քեզ կտանջի՜
ցավը,
Քեզ կասկածը
կուտի՜,
Կմխիթարի մա՜հը…
Այս բոլորը
կզգա՜ս,
Բայց չե՛ս
տեսնի ոչինչ,
Թե
գոյության Գոյությունը
Տանջի քեզ
նորից…
Կինը բարի Ծերունի՜ն
է
Թե քո մեջ է
նստած,
Կամ Ծերունի՜ն
է կինը՝
Էությունդ
գրկած…
Комментариев нет:
Отправить комментарий