Մի՛ շփոթվիր,
Կինը երբեք չի՛
շփոթվում,
Ոչ էլ դեմքիդ կարմիր հագիր,
Հետո ի՞նչ,
որ գույնը կարմիր
Շատ է սազում շրթունքներիդ ու այտերիդ:
Քո բազմաթիվ հնարքներից մեկը փորձիր,
Ա՜յն մեկը,
որ տղամարդուն հունից հանում
Ու տանում է իր կարճ զգեստի
մութ ծալքերում
ոչնչացնում…
( Կինը ունի
այդ հնարքը՝
Ոտքը ոտքի վրա
գցել -
Տղամարդուն շփոթեցնել
)
Իսկ դու փոքրիկ
աղջկա պես
Ամեն անգամ շփոթվում
ես,
Շփոթվո՜ւմ ես
– շփոթեցնո՜ւմ
Ու ծածկելու
աչքիդ թացի բուն պատճառը
Մեկնում ես ինձ թաշկինակդ.
- Հանի՜ր խնդրեմ,
ձախ աչքիս մե՛ջ
Քամին
կարծես փոշի գցեց:
Ձևացնո՜ւմ
ես,
Ձևացնում եմ,
թե չգիտեմ հնարքը այդ
Մոտենում եմ
ու համբուրում աչքերդ տաք…
… Մտածում
եմ,
Քամին այդ ո՞ւմ
շունը դառավ, սենյակ մտավ,
Երբ
սենյակում փոթորի՛կ կար…
Հրաբո՜ւխ
կար
Ու եռ եկող
լավան իր մեջ
պետք է
ժայթքե՛ր,
պետք է այրե՜ր
պետք է
այրվե՜ր, հանգստանա՜ր՝
Ինչպես հիմա
քո գլուխն է
Հանգստանում
ձեռքիս վրա:
Ու թանչում*
է մի լռություն, որ նման չէ լռությանը
( Տեսնես ե՞րբ
է կինը լռել
Ու
զարմացրել բնությանը)
Ու թվում է,
որ հանգել է մի հրաբուխ,
Ու թվո՜ւմ է
էլ չի ժայթքի,
( Զարմանում
է բնությունը՝
առանց
հասնել նուռը ճաքի՞ )
Կպցնում եմ
մի գլանակ,
Ծուխը մթում
դանդա՜ղ,
հոգնա՜ծ,
Բարձրանո՜ւմ
է,
Տարածվո՜ւմ
է սենյակով մեկ…
ու քո ձայնն
է լսվում հանկարծ.
- Ո՞ւր ես,
արի՜, ծո՜ւխդ լցվեց աչքերիս մեջ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий