Կարևոր չէ պատուհանը,
Որի՛ց այն կողմ
Կամ անձրև՜ է կամ էլ ձյո՜ւն,
Լուսաբաց կամ մայրամուտ,
Կամ արև՜ է կամ լուսի՜ն,
Կարևորը, այդ ամենը
Մենք չենք նայում միասին…
*
Կարևոր չէ թե ի՞նչպես ես տաքանում՝
Վերմակի տա՞կ,
Թե՞ ձեռքերով ուրիշի,
Կարևոր չէ
Թե ի՞նչպես եմ ես մրսո՜ւմ
Կամ տաքանում մեկուսի…
Կարևորը,
Որ մրսում ու տաքանում ենք
Մենք իրարից առանձին…
*
Կարևոր չէ դաշնամուրի մեղեդին,
Որ լսում ես գլխահակ,
Դեմքդ սեղմած ապակուն…
Ես էլ վաղո՜ւց անտարբեր
եմ
Հեռվից կանչող
Թավջութակի աղերսին,
Կարևորը բարիտոնն է սաքսոֆոնի,
Որ լսել ենք մի
ժամանակ
Միասին:
*
Կարևոր չէ թե աստղերը ում են ժպտում
Ի՞նձ, թե՞ քեզ,
Կարևո՛ր չէ ի՞նչ է պատմում
Ծե՜ր լուսինը աներես,
Կարևորը պատասխանն է
- Ես էլ քե՜զ…
Որ լսո՜ւմ ենք, որ ասո՜ւմ ենք
Դո՛ւ և ե՛ս:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий