Ալեկոծ
մարմնի հուժկու գրո՛հը
Քարաժայռ
կուրծքդ է անհանգիստ շոյում,
Աչքի
տառապող լույսի հոգոցների մեջ
Օ՛րն է իր
բոսոր գույները ցրում…
Միստիկ
սարսափով արևը քրտնած
Ձեռքե՜րն է
դանդաղ երկարում,
Մանուշակագույն
սառը բարձունքին
Կի՛րքը
բարձրացած
Աչքն է
անհամբեր բացուխուփ անում…
Ցավասեր Սե՛րն
է կոտրում ողնաշարը,
Արշալո՛ւյսն
է տանջում գիշերին,
Փշրվո՜ւմ է
ծովի ափամերձ պատվարը
Մայիսյան մի
թիթեռ է խաղում ալիքին:
Ամո՞թն է
թամբին հեծած սլանում
Թե՞ թամբն է
ամոթով տարածվում,
Արևոտ
գիշերվա անամոթ աչքերը
Վարսերն են անկանոն
շղարշում…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий