* * *
Ծանր չէ բեռս՝
կիսամեռ լուսինն ուսիս,
Ոտքերիս տակ երեկվա անձրևն է…
… Համընթաց քամին
հարվածում է մեջքիս:
Քայլում եմ լուսնի բեռան տակ,
Սակսոֆոնի մեներգ է
լսվում հեռվից…
… Լուսինն անհանգիստ տնքում է
ու շարժվում ուսիս:
Ոտքերս հոգնել են, առաջ չեն գնում՝
Փորձում եմ փախչել ինձնից,
… Ամպերն են հապճեպ հեռանում
երևի կարոտած Լուսնին:
Սակսոֆոնն ինձ համար է երգում՝
Մի տխուր մեղեդի
Մոռացված,
… Լուսինն ուսիցս սահում՝
Ընկնում
է գետնին
քարացած…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий