Ես չե՛մ
կարող գրել այնպե՜ս,
Որ դու
հասկանաս,
Չգրե՜լ էլ չեմ
կարող,
Դու ձև արա՝
իբր հասկացա՜ր,
Ես էլ թող
հարբեմ
Քո
չհասկացածով:
Հարբած
ժամանակ
կգրեմ տողե՜ր,
որ դյուրի՜ն
լինի հետո կարդալը,
Մ իգուցե՞
այնժամ ես քեզ հասկանա՜մ,
Թե ի՞նքան
ծանր է ինձ չհասկանալը
Քեզ
հասկանալը դժվա՜ր է,
Գիտե՜մ,
Ինձ
հասկանալը - առավել դժվար,
Հարբա՜ծ,
կիսարբա՜ծ կամ էլ սթա՜փ լինեմ
Նո՛ւյնն եմ
գրելու,
Իսկ դու ձև՜
արա՝ ի՜բր հասկացար:
Թե որ հե՜շտ
լիներ
իրար
հասկանալը,
Կարո՜տը
կոկորդ չէր սեղմի,
Օղու
հերթական բաժակ կո՜ւլ տալը
Այսքա՜ն
դառնահամ չէր լինի…
Կաթի՜լ առ
կաթի՜լ քաղցր հուշերը
Ծորո՜ւմ են՝
կո՜ւլ գնում հողին,
Հողից
բարձրանում են հասկերը-
Կառչած արևի
շողերից:
«Հասկանալ» բառը խո՜ր իմաստ ունի՝
Արմատը հա՜սկն
է՝
Արևով լցված,
… Սրանից ավել էլ ի՞նչպես գրեմ,
Որ դու
հասկանաս: