Լուսաբա՜ց
է…
ու շողերի
արանքում
Ստվերները
հո՜ւյս են քամում տերևից,
…Հրաշագեղ
մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սի՛րտս էլ
ասե՜ս դուրս է թռել իր տեղից:
Սրտիս տեղը
մի մեծ կարո՜տ
է լցվում,
Որ եկել է
բարձունքներից երկնային,
Սրտիս
տեղում երազնե՜ր են գոյանում՝
Անիրակա՜ն
խոստումներով բերկրալի:
Ո՜վ
Տիրանայր,
քո անունը
չե՛մ հիշում,
Գիտե՞ս,
ունեմ քո փախարեն ես մեկի՜ն,
Ու աչքերիս մի
պատկե՜ր է գոյանում
Ու ծխո՜ւմ է
սիրտս մի երգ ցավագին:
Ո՞վ կսրբի
արցունքները
աչքերիս,
Ե՞րբ
կարթնանամ լուսաբացին անարցունք,
Ո՜վ Տիրամայր, մոռացել ես դու էլ ի՜նձ
Ու սրտիս
մեջ ցավի հուր է բռնկվում:
Ես վաթսո՜ւնս
դեռ երեկ եմ
բոլորել,
Սակայն դա՛
չէ պատրվա՜կն իմ տխրության,
Սուրբ
Տիրամոր փոխարեն ուրիշ կի՜ն եմ նախընտրել
Ու հմայվել
նրա խաղաղ պարզությամբ:
Տե՜ր
խնդրում եմ,
տո՛ւր
համբերություն
Մինչև
մեղավոր պա՜հը հանդիպման,
Թո՛ղ որ
թաթախվեմ մեղսոտ աշխարհում,
Թո՛ղ որ ես
ինքս ի՛մ մեջ մարդանամ:
Լուսաբա՜ց
է…
ստվերների
արանքում
Լույս
շողերը ողջունո՜ւմ են տերևին,
…Հրաշագեղ
մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սիրտս էլ
ասե՜ս լուռ սպասում է պարգևի: