Բանաստեղծությունն
ինչպես մնջախաղ,
Երբ որ
աչքերիդ լույսին է հառնում,
Քեզ թվում է
թե թա՜նկ ու հարազատ
Ինչ-որ մի
Բա՜ն է քո մեջ կատարվում:
Թվում է
հոգիդ քեզնից ազատվե՜լ
Մի նոր
ճամփա է ընկել անծանոթ,
Թվում է
մինչ այժմ դու չե՛ս էլ ապրել
Ու միշտ
ընտրել ես ճամփան մեղավոր:
Բառե՜րն ես
տնտղում, ընկալում ա՜յլ կերպ,
Ոչնչի՜ց
արարվում է ահռելի մի Բա՜ն,
Բնաստեղծությունն
ինչպես միջադեպ
Քեզ առնո՜ւմ
է իր փականքերի տակ:
Ու թակարդն
ընկած գազանի նմա՜ն
Մեկ մռնչո՛ւմ
ես, մե՛կ շղթան կրծում,
Որ ապրածդ
լոկ դժո՜խք էր համակ
Որ տողերո՜ւմ
է միշտ դրախտը լինում…
Ու
մնջախաղով վարակված հոգիդ
Անցնում է
մազե կամրջով բարակ,
Անցած օրերդ
փարված գալիքին
Տանո՜ւմ են
մեկ այլ օտար ապագա…
Մեկ ուրիշ
կյա՜նք է բանաստեղծությունը,
Մեկ ուրիշ
հո՜ւյզ է, ուրի՜շ մի աշխարհ-
Չապրած
օրերի շնչառությո՜ւն է-
Հաճախ
ընդհատվո՜ղ ու մահախուճապ…
Աղմո՛ւկ է,
անաղմուկ մահվան ընդերքում,
Երբ բառը
դառնում է մի վե՜ժք անգիտակ,
Երբ պոեզիան
է դողում մտքիդ թաղանթում,
Պոեզան -
որպես հոգու մնջախաղ:
Ս.Ումառ-Հարությունյան