Աստվա՜ծ
սիրես -
Չհարցնե՛ս
Թե ի՞նչեր
եմ մտածում…
Գորշ մտքեր
են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ:
*
Թե չլիներ
Օրն այս
մառախլապա՜տ, անձրևո՜տ
Տխո՜ւր -
Արևոտ օրերն
ո՞վ էր հիշելու:
Գիշե՜ր
չլիներ,
Ո՞վ
կկարոտեր առավոտ-լույսին,
Սպիտա՜կ
չլիներ,
Սև՛ն էր
առագաստ դառնալու կույսին…
Արյո՜ւն
չլիներ -
Արյունը մեր
գինի լինե՜ր,
Օտար լիներ
ցա՜վը մեզ,
Կորուստներից
վախ չզգայինք՝
Չունենայինք
Վերջին
համբո՜ւյր
Վերջին ծե՜ս…
Սե՜ր չլիներ
-
Հո՜ղն առանց
սեր
Մեզ ի՞նչպես
էր կուլ տալու,
Սի՜րտ
չլիներ -
Տեսնես ի՞նչ
էր ոտքերի տակ ընկնելու:
Մա՜հ չլիներ-
Կյանքի մասին տեսնես ո՞վ էր հոգալու …
… Եվ դուրս
եկավ, որ առանց մահ
Տխո՜ւր
կյանք է լինելու…
*
Գորշ մտքեր
են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ
Աստվա՜ծ
սիրես -
Չհարցնե՛ս
Էլ ի՞նչեր
եմ մտածում…
Ս.Ումառ-Հարությունյան