… Երբ անկոչ
հյուրի նման աներես
Սովն է
մոտենում դռանդ շեմին,
Մի հին
հարցական է անվերջ տանջում քեզ՝
Ո՞վ է քեզ
տալու պատառն իր վերջին:
Երբ նոր է
ծնվում արևածագը,
Շուրջդ դեռ
մութ է- անլո՜ւյս մի տարածք,
Բայց
լուսավոր է լեռան գագաթը,
Ու չի
հասկացվում -
Լո՞ւյս է,
թե՞ խավար:
Ու մոգեր չեն
գալիս երկրպագելու,
Ու Լույսը
միայնակ է մնում խավարում,
…Չի՜ մնում,
գնո՜ւմ է գլխահակ ու լուռ
Նահատակներին
իր հացը տալու…
------------------------------------------
Ցմահ անիծվի
ձե՛ռքն այն մեղավոր,
Որ Հաց Բերող
քեզ մեզնից հեռացրեց,
Լուսավոր
լինի հոգիդ Հա՛ց Բերող,
Դու հող
չդարձա՜ր -
Մե՛նք
մնացինք հող…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий