Ասո՜ւմ են ագահ ես -
Շատ բան ես ուզում:
Թե շատը ո՞րն է
- ես չե՛մ հասկանում…
Շա՜տը արծաթն է
մազերիս բազմած,
Մենությո՛ւնն է շա՜տ, որ հյուր է արդեն
Երկա՜ր ժամանակ,
Շա՞տը…
Շատն աղավնիներն են
Ավերակ վանքի պատերին նստած…
Անտաղանդ պոետի
կարծիքն է լինում շատ,
Կամ հպարտությունը այն մարդու աղքատ,
որի գրպանը լինում է դատարկ,
Իսկ հոգի՞ն -
Հոգին՝ մի ամբողջ աշխարհ:
Շատն ընթերցողի կարծիքն է լինում
Բանից անտեղյակ,
Որ սև թավիշի պես
Փաթաթվում է քեզ ինչպես մոլագար
Ու ստիպում սգալ ընադամենը մե՜կ,
Մե՛կ վանկի համար:
… Անձրևի թա՜փը,
… Դո՜ղը ծառերի,
… Արևի շո՜ղը,
… Հո՜վը զեփյուռի,
… Ծփանքը ծովի
Ու ափն այն դատարկ, որտեղ որ ժամանակն է
Ուշաթա՜փ ընկած…
Իմ ուզածն ինչ է՝
շատ չնչին մի բան -
Լինեի ընդամենը տասնութ տարեկան…
Իսկ ինձ ասում են.
- Ագա՜հ ես, ագա՜հ…
Ս.Ումառ-Հարությունյան