Մի ձմե՜ռ էլ
անցավ,
Ծնվեց մի նո՜ր
գարուն,
Սիրտս էլի
անհանգիստ
Տրոփո՜ւմ է
տեղում:
Ու այնքա՜ն
է աշխույժ,
Որ թվում է
արագ
Իր մենակ
լինելուց
Կմնա
միայնակ…
Չի՛ որոնի
քեզ,
Չի՛ քնի
հանգիստ,
Չափման
միավորը
Հոգո՜ցը
կլինի:
Սրտիս հետ
տրտում
Ես «Դուք»-
ով եմ խոսում,
Գիտեմ, որ մի
տեղ թաքուն
Քեզ իր մեջ
է պահում:
Թպրտո՛ւմ է,
չի՛ պարում
(Առանց սեր
ի՞նչ պար)
Ծովափնյա
ավազի նման
Չգիտի թե ալիքը
իր մոտ
Ինչքան կմնա…
Թող հուզվի՜,
փոթորկվի՜,
Չմնա՛ կծկված,
Ի՞նչ իմանաս,
ի՞նչ կբերի
Գարունը
սպասված:
…Մի ձմե՜ռ
էլ մեռավ
Ծնվեց մի
նոր գարուն,
Ձյունը
անձրև՜ դարձավ,
Սի՜րտս…
Տրոփո՜ւմ է
տեղում…
Ս.Ումառ-Հարությունյան