пятница, 18 сентября 2015 г.
среда, 16 сентября 2015 г.
Քեզ
Մի պահ
փորձում եմ հավատալ,
Որ իրոք
կողիցս ես ծնվել,
Ու մնացած
կողերս էլ որ կան
Կարող են իրար
նմանվել…
Աստվա՜ծ
իմ, քեզ չե՛մ հասկանում:
Ի՞նչու հենց
կողից ստեղծեցիր Նրան,
(Այսքան կող
միամիտ մարմնո՞ւմ)
Հետքրքիր է,
ո՞ր մեղքիս համար:
Մի կողս խանդում
է մյուսին,
Մեկն առանց
պատճառ արտասվում,
Մի կողս (ասենք)
ինչ էլ որ հագնի,
Մյուսը
քաշում է ու պատռում:
Մեկն
արշալույսն է սիրում մարմնիս,
Մեկը
վերջալույսս է շրթին մրմնջում,
Մեկը
խոստում է ցանում աչքերիս,
Մյուսն էլ
անկապ բողոքում:
Մեկի գլո՛ւխն
է անընդհատ ցավում,
Մեկը պարո՜ւմ
է, մյուսը՝ բղավում,
Մեկը սրտիս
ծորակն է բացում,
Մյուսը
գալիս ու փակում:
Մեկը նախա՛նձ
է, մեկը գե՛ր, մեկը չա՛ր,
Մեկը խանդո՜տ
է, մեկն անտարբեր ամենքին,
Մեկին էլ թվում
է թե ինքն է
Բոլոր
կողերի տիրուհին:
… Աշխարհում
այդպես էլ ապրում եմ -
Քո՛ կողմից,
Քո՛ ձեռքով արարված,
Ու չեմ
հասկանում դժոխքո՞ւմ եմ,
Թե՞ դժոխքն
է իմ մեջ ամփոփված:
Հ.Գ.
Աստվա՜ծ իմ,
Լավ չէր լինի որ
Սրտիս խոռոչից ստեղծեիր Նրան,
Ես չէի
լինի, չէր լինի և նա
Աշխարհն էլ
չէր լինի այսքան անարդար…
Ս.Ումառ-Հարությունյան
четверг, 10 сентября 2015 г.
Սերը թուրմ է
Ամեն ինչ էլ
հեռանալիս
հետք է
թողնում
կամ էլ սպի,
Սերը թուրմ
է թունդ ոգելից,
որ ջնջում է
ամեն ինչ:
Հեռանում է
Սերը մա՛ս-մա՛ս,
ոտաբոբի՜կ, գլխիկո՜ր,
մերկանում է ամոթխած,
տխուր ու թաց աչքերով:
ոտաբոբի՜կ, գլխիկո՜ր,
մերկանում է ամոթխած,
տխուր ու թաց աչքերով:
Մեկ կանգնում է, մեկ՝ շրջվում,
մեկ լալի՜ս է կիսաձայն,
մեկ թաթերի վրա լուռ՝
անիծո՛ւմ է կյանքը չար:
Մեկ բառեր է
հիշում դաժան,
մեկ՝ տաք
համը համբույրի,
մեկ
հայացքով փաթաթվում է
հուշերի սև բաճկոնին:
հուշերի սև բաճկոնին:
Մեկ կառչում
է ժամանակի
բութ
ձեռքերի մատներից,
մեկ էլ անուժ
ընկնում գետին
թավալվում է
ցավագին:
Եվ ինչքան
էլ չի ցանկանում-
հեռանում է
աննկատ,
հեռանո՜ւմ է
– մահանո՜ւմ՝
ետ նայելով
անընդհատ…
Ս.Ումառ-Հարությունյան
вторник, 8 сентября 2015 г.
Օրերս...
* * *
Արևի թույլ վերջին ճառագայթի նեղ հետքով
օրը չհասցրեց հեռանալ…
Աշունն իր սառնությունից ծանր մարմնով
ընկավ պատուհանիս տակ մոլորված օրվա վրա,
Օրը մահացավ պատուհանիս տակ…
Պատուհանիս տակ օրերի գերեզմանն է,
օրերի, որոնք չեն հասցրել հեռանալ արևի շողերով,
օրերի որոնց ես եմ պահել մի քանի րոպե ավելի ըմբոշխնելու
նրանց բույրով, որ մնում էր
Նրա հեռանալուց հետո:
Աշունը լորձոտ ձեռքերով լղոզում է պատուհանիս ապակիները,
փորձում գտնել մի ճեղք ներս սողոսկելու
ու իր դահիճ դեմքով սեղմված ապակուն կիսաժպտում է:
…- Ի՞նչ արեցիր, ո՞ւր է իմ ժպտուն աչքերով,
բաց ոտքերով, դեղնավարս տաք աղջիկը՝իմ ամառ սիրուհին,
ես դեռ նրա մեջ եմ ապրում -
ինչքան ապրում այնքան ավելի
սիրում,
առանց նրա հիմա մերկ են իմ օրերը, իմ սերը…
ու օրերիս գերեզմանն
էլ պսակ չունի:
- Այդպես է հարկավոր, հասկանո՞ւմ ես,
հավերժական չէ այս աշխարհը, ինչ էլ անես քեզ կայցելի օրվա մահը…
Իսկ ես որպես ժամանակի իմաստուն մունետիկ
պետք է հսկեմ թե ինչպես է պահպանվում, հսկվում իդեալի
գերեզմանը
Թե սիրել ես
ու սիրում ես,
քեզ վայել չէ պահվել տանը,
Դու սիրում ես օրը պայծառ,
ես ատում եմ այգաբացը
Դե բա՛ց
արա պատուհանը
կամ ինձ ներս թող,
կամ էլ ինքդ պահակ կանգնիր քո օրերի գերեզմանին…
…Մրսում են օրերս պատուհանի տակ,
դողացող ձեռքերով չոր տերևները քաշում են,
փորձում պաշտպանվել ցրտից,
սիրո օրերը աչքերիս առաջ
դանդաղ ջնջվում են
հիշողությունից…
Ս.Ումառ-Հարությունյան
Подписаться на:
Сообщения (Atom)