суббота, 14 июня 2014 г.

Կյանքի իմաստը





- Կյանքի ամբողջ իմաստը փող ունենալու մեջ է:
- Ի՞նչպես:
- Նայի՛ր, ես ունեմ հազար դոլլոր, դու ունես հարյուր դոլլար:
- Եղավ հազար հարյուր դոլլար:
- Ճի՛շտ է, այսինքն մենք հազար հարյուր դոլլարի չափ խելք չունենք իրար սիրելու:
- Շա՜տ է, մի քիչ իջիր:
- Նայի՛ր, ես ունեմ հարյուր դոլլոր, դու ունես տասը դոլլար:
- Եղավ հարյուր տասը դոլլար:
- Ճի՛շտ է, այսինքն մենք հարյուր տասը դոլլարի չափ խելք չունենք իրար սիրելու:
- Շա՜տ է, մի քիչ էլ իջիր:
- Նայի՛ր, ես ունեմ չորս դրամ, դու ունես մեկ դրամ:
- Եղավ հինգ դրամ: Ի՞նչու է միշտ իմը քոնից քիչ:
- Ես տղամա՛րդ եմ:
- Հասկացա՜: Իսկ դու հասկացա՞ր քո ասածը…հիմա լսիր ինձ, լա՞վ: Կյանքի իմաստը Գոյի մեջ է:
- Ի՞նչպես:
- Դե ե՛ս, այսինքն իմ Գոյը, հայտնվում է քո կյանքում: Դու ի՞նչ ես կասես:
- Մի՞թե Նա է, ում սպասել եմ:
- Հետո՞, որոշ ժամանակ անց:
- Ոնց որ թե Նա է:
- Հետո՞:
- Մի՞գուցե Նա չէ:
- Լավ մտածի՛ր, չէ՞ որ Ես եմ: Դու կորցնում ես ժամանակի զգացողությունը:
- Չէ՜, հաստատ Նա չէ:
- Դու ի՞նչ է, ինձ չե՞ս լսում:
Տղամարդն իրոք չէր լսում խոսակցին
- Նա՛ է, Նա՛ չէ, մի՞թե Նա է, չէ՜, հաստատ Նա՛ չէ, ի՞սկ… թերևս…
- Լա՜վ, գնացինք քնելու, քեզ հետ դժվար է:

Գիշերը, զգալով Նրա թևերի իրեն գրկելը, զգալով էլեկտրական հոսնքի ամբողջ մարմնով անցնելը, հասկանալով հեքիաթի իրականություն դառնալը, լսելով Նրա հաճույքից լաց լինող ձայնը, տղամարդը բարձր բղավեց.
- Նա է…

Դիալեկտիկա





- Դո՞ւ, դու կրքոտ ես ինչպես Ողջի գետը:
- Իսկ դու քաչալ ես ինչպես Ծաղկաձորի Քաչալ սարը
- Իսկ դո՞ւ…
- Իսկ դո՞ւ…
Գիկիր ինձ իմ հիշողություն, քո ձեռքերի մեջ ես ինձ զգում եմ այնքան լավ, որ կարող եմ հավերժ մնալ այսպես, մոռանալով աշխարհիկ և լավը և վատը:
Հիշողությունը գեղեցկացնում է մարդուն՝ սկսած առաջին սիրած կնոջից մինչև խոտերի մեջ ընկած վերջին հույսը…
Հիշողություն չունեցող մարդը դառնում է բռնակալ իր իսկ հանդեպ ու վերանում է, ջնջվում է Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան… 

Համոզված եմ թե քանի հոգու է դուր գալիս ամռան անձրևը, որը թակում է պատուհաններդ, հրավիրում քեզ դուրս, թրջվելու, մի քիչ մրսելու, մի քիչ գիժ լինելու, մի քիչվազքուղի դուրս եկած կենգուրուի նման պոչով հպվելու ու ավելի երկար ցատկելու Կյանք կոչված այդ զզվելի ու միաժամանակ հաճելի ռեբուսի վերջնամասին առաջինը հասնելուն
Համոզված եմ թե քանի հոգու է դուր գալիս անձրևից հետո, թրջված, տաքանալ սիրելի մարդու գրկում

- Դե, զզվեցրիր էլի, կյանքս կերար:
- Չեմ ժխտում, սիրում եմ համով բաներ ուտելը:
- Ի՞նչ համով բաներ:
- Դե կյանքդ, համով է չէ՞:
- Ապո՛ւշ:
- Ապուշ նշանակում է անուշադիր, իսկ ես այնքան ուշադիր եմ քո նկատմամբ, դո՞ւ, դու կրքոտ ես ինչպես Ողչի գետը:
- Իսկ դու քաչալ ես ինչպես Ծաղկաձորի Քաչալ սարը
- Իսկ դո՞ւ…
- Իսկ դո՞ւ…
- Լսիր, մենք արդեն ծե՞ր ենք:
- Ո՜չ, մենք դեռ ապրում ենք…
… Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան… 

Արևի այրող փեշը





Մատներով մի կերպ կառչելով արևի փեշերից փորձում եմ մի կերպ  պահել նրան հորիզոնում:
Դժվար է գիտեմ, բայց միթե ուրիշ ելք կա:
Կայրեմ մատներս, կկորցնեմ ուժերս, տեսողությունս, զգալու ընդունակությունս…
Չէ որ արևի վերջին շողի հետ իմ մեջ ներս մտավ Նա, որը նման չէր բոլորին:
Հարվածում եմ գլխով արևի շողին որ ցավից ընկնի ու մնա այնքան ժամանակ մինչև ես կարողանամ շունչ քաշել, մի բան մտածել ու փակել Նրան իմ միջից չհեռանալու համար…
Ես հասկանում եմ որ այսօր ես հոգուս զգում եմ ինչպես երբևե, ոչ թե լայնությամբ այլ խորությամբ…
Բայց միթե հնարավոր է կրակը պահել երկար ժամանակ…
Կրակը՝ սիրո սովը, սիրո թունավոր հաճելի սնունդը:
Պայքարս արևի հետ ավարտվեց պարտությամբ (այլ կերպ լինել չէր կարող) ու ես մնացի սիրո սովը սեղմած մատներիս արանքում:
Արևը մի վերջին հայացք ձգեց ինձ վրա ու առանց բարկանալու ասաց.
- Դու չես կարող հիմա ստեղծել գեղեցիկին, դու կարող ես միայն ցանել, ջրել, խնամել հետագայում այն ունենալու համար…հիշիր, իմ գնալուց հետո քեզ անպայման  այցելելու է գիշերը, փորձիր նրա հետ լեզու գտնել…

Վերջին միտքը





Ես ուզում եմ նման լինել բոլորին:
Ես չեմ ուզում լինել մտքերի խրտվիլակ ու քշել հեռացնել անպատեհ ժամանակի հայտնված մտքերին:
- Իսկ ինչպիսի՞ն են բոլորը, - հարցրեց անձրևից տերևների տակ մի կերպ ծվարած մի ճնճղուկ:
- Դե, երբ նրանց մոտ կա հացի մի վերջին փշուր նրանք չեն ուտում այլ կիսում են Ինչ Որ Մեկի հետ, չեն հեռանում երբ Ինչ Որ Մեկը հիվադ է լինում, Ինչ Որ Մեկի համար տանջվում են օրնիբուն…
- Կիսել վերջին ունեցածը, չհեռանալ, աշխատել օրնիբուն… այդպես բոլորն են անում:
- Ես էլ դա եմ ուզում:
- Դու չես կարող լինել այդպիսին, քանի որ արդեն մեկ ժամ է խոսում ես ինձ հետ, իսկ ես քեզ լսում եմ անձրևից թրջվելով…քեզ հաջողություն:
Հողը ծարավ էր…
Հողը խմում էր անձրևին, հագենում…
Ես երկար նայում էի այն թրջված ճյուղին, որից թռավ հեռացավ իմ կարծես թե վերջին ճնճղուկը ու ավելի էի ցանկանում նմանվել բոլորին…

Ծնունդը





Այսօր գիշերը տուն վերադառնալիս ես տեսա մի քանի մերկ ծառեր, որոնք առանց անհարմար զգալու իմ ներկայությունից կենակցում էին երկնքի ամպերի հետ:
Ես հասկացա, որ այսօր էլ իմ բազմաթիվ երեխաներին կավելանա ևս մեկը, թեկուզ ծնվի դեղին գույնի, վատառողջ, թույլ ու անօգնական…
Ես հասկացա, որ կկարողանամ գիշերվա ընթացքում նրան բուժել, կանգնեցնել ոտքի ու սիրել ինչպես իմ բոլոր ստեղծագործություններին, իսկ առավոտյան դեղին բաժակի մեջ լցված կարմիր հեղուկով ես նրան սրտանց կասեմ:
- Շնորհավոր ծնուննդ սիրելիս, ես քեզ բոլորից շատ եմ սիրում:
Եթե նա իմ զավակն է կպատասխանի.
- Դու բոլորին ես այդպես ասում:
Ես կվազեմ դեպի մուտքի դուռը (ինչու մուտքի այլ ոչ թե ելքի ես չեմ կարող պատասխանել) ու կբղավեմ.
- Գալդ բարի, եթե կարողանաս փոխել թեկուզ մեկ ընթերցողի տրամադրությունը…
Օրը կսկսվի ու ես մոռացած իմ զավակների գոյությունը իմ համակարգչում, անքուն կգնամ աշխատելու իմ հանապազորյա հացը…
Թե ինչի՞ս է պետք…չգիտե՜մ: