среда, 2 апреля 2014 г.

Երեք Լուսանկար - Լուսանկար Երկրորդ


Կարուսել

Աստիճանները սառն են:
Ստվարաթղթե կտորն էլ, որի վրա նստած եմ`ոտքս տակս թաքցրած, իր գոյության մասին ոչինչ չի ասում:
Մատներս սառել են:
Կիթառի լարերը ցավեցնում են: Կողքս դրած հորս գլխարկն էլ համարյա դատարկ է: Այսօր վատ օր է:
Արդեն քսան օր է, ինչ նվագում եմ այստեղ`մետրո
յի աստիճանների վրա: Համարյա գիտեմ բոլոր հավանական փող գցողներին:
Հիսուն դրամից ավել գցող չկա, բացի մի երկարաճիտք կոշիկներով աղջկանից, որը հարյուր դրամ է գցում ամեն երկու օրը մեկ:
Այսօր նրա գալու օրն է:
Հենց նրան տեսնում եմ, տրամադրությունս բարձրանում է:
Ահա և նա: Ես միշտ հեռվից եմ նրան նկատում: Այսօր երկար վերարկու է հագել, մազերի ձևն էլ փոխել է, բայց աչքերը նույնն են`բարի, խոր..
Երբ նրան տեսնում եմ, սկսում եմ նույն երգը նվագել.
Պտտվի´ր, պտտվի´ր, կարուսե´լ
Ես քո երգը վաղուց եմ լսել..
Ապրածս տարիները բավարար են  որոշելու, որ նա ինձ համար կարող է լինել միայն ու միայն փող գցող, ուրիշ ոչինչ:
Մոտենում է:
Գիտեմ մոտավոր տեղը, որտեղ հասնելիս բացում է պայուսակը և հենց այդ տեղից էլ սկսվում է իմ `
Պտտվի´ր, պտտվի´ր, կարուսե´լ…

Ոտքերը գժվեցնելու աստիճանի գեղեցիկ են`ստեղծված ոչ թե քայլելու, այլ ցուցահանդեսի համար:
Ինձ մոտ այսօր ոչինչ չի ստացվում` ո´չ երգս, ո´չ նվագս:
Ցուրտ է, շատ ցուրտ:
Աչքերս` կախ, լուռ:
Երևի զրկվում եմ հերթական հարյուր դրամից:
Երկարաճիտք կոշիկները մոտեցան ու կանգնեցին իմ դիմաց:
Վերարկուն երկար է, իսկ շրջազգեստը` գերկարճ, երևի նոր
աձև է:
Չէ´ ,մեկ-մեկ հրաշքներ էլ են լինում:
Գլխարկի մեջ իջան երեք հիսուն դրամանոցներ ու մի նարիջ:
Գլխարկը կարծես լցվեց բերնեբերան:
Հրաշքը լինում է նաև չար, տանջող, քանի որ աչքերս բարձրացնելով` տեսնում եմ նրա կարճ շրջազգեստի տակից հազիվ երևացող
անդրավարտիքի սպիտակ գլխիկը:
-Ցուրտ է, հա՞ :
-Այո´:
Ուզո՞ւմ եք արտասանեմ առանց նվագելու:
-Պետք չէ, ե
՞րբ ես վերջացնում:
-Երևի այսօր էլ չնվագեմ, գնամ:
-Ես ժամը 6-ին էլի այստեղով եմ անցնելու,- հեռանում է դանդաղ`արհամարելով մարդկանց զարմացած հայացքները:
Մ
ոտ տասը րոպեից անցուդարձն ավարտվեց:
Ալարկոտ հավաքում եմ կողքս դրած արհեստական փայտե ոտքս,
իսկ իսկական ոտքս թմրել է: Երբ արհեստական ոտքը տեղավորում էի ցելոֆանե սև տոպրակի մեջ, մետրոյում ծառայություն իրականացնող ոստիկանը ժպտաց:
Ես անհանգիստ հայացքով նայեցի շուրջբոլորս ու համոզվելով, որ
տեսնող չկա, հանգիստ հեռացա: Աստիճաններով բարձրանալիս ուսիցս կախված կիթառը քայլերիս հետ համաչափ օրորվում էր:
Աստիճանների վերջում կամ սկզբում իր <աշխատանքն> էր կատարում մի փոքրիկ մուրացիկ աղջնակ:
Նարիջը մեկնեցի նրան:
Ժպտաց:
-Ա´յն պառավը,- ձեռքով ցույց է տալիս քիչ հեռու նարինջ վաճառող կնոջը,- քսան դրամով կվերցնի:
-Ի´նքդ կեր,- ես նրա ձեռքն են խոթում մի հիսուն դրամանոց:
Համոզված եմ, որ հակառակ իմ մեծ ցանկության` աղջիկը քսան դրամով կվաճառի նարինջը:
Ինչպես
ամեն առավոտ, այսօր էլ կիթառս, ոտքս ու գլխարկը հանձնում եմ լրագրավաճառ ընկերոջս` մինչև հաջորդ առավոտ:
Ամեն անգամ պահ տալուց
ասես կիթառս, ոտքս և գլխարկս ինձ են նայում օտարացած, ասես ոչինչ չգիտենք իրար մասին`չնայած երեքով էլ դարձել են իմ ընկերները`ամեն օր կիսելով ցուրտ օրերիս դառը վարձը:
Այսօր ուրիշ օր է, քիչ ցուրտ, բայց
հավանաբար նշանավոր, չգիտեմ ինչու: Մի՞գուցե սրբի օր է:
Այսօր ես առաջին անգամ ծախսեցի նրա կողմից տված 50 դրամը, մնացածը`4800 դրամը պահում եմ Պ.Սևակի գրքի մեջ:
Չէ ´, հրաշքներ չեն լինում, լինում է միայն վերջ:
Մի
՞գուցե վերջն այսօր է:
Չգիտեմ, ասում են Ս
ուբ Սարգսի օրն է:

* * *
Ժամը 17.45 րոպե
է: Նորից նույն տեղում եմ, առանց <ընկերներիս>, հագուստս էլ` ուրիշ:
Թո´ղ գա:
Ի´նչ լինելու է, թո´ղ այսօր լինի:
Հեռվից մոտենում է  դանդաղ, կարծես լողում է օդում:
Զարմանալը նրա համար չէ, ավելի շատ` ինձ համար:
-Նորի´ց բարև:
Հուսով եմ` նարինջս բուժե՞ց ոտքդ:
-
Կարող եմ սուրճ հյուրասիրել քեզ,- կմկմում եմ ես:
-Անպայմա´ն: Եվ ոչ միայն սուրճ, բայց վճարում եմ ես:
Ծիծաղում եմ: Գրպանումս իր տված փողերն են, եթե նույնիսկ ես վճարեմ, կստացվի, թե ինքն է հյուրասիրում:
Սեղանի շուրջ ծանոթանալուց հետո բացատրում եմ, որ հորս գոյության մասին իմացել եմ վերջերս, որ բավականին գումար է թողել ինձ, որը ստանալու համար մեկ ամիս է մնացել, որ հայրս զբաղվել է մուրացկանությամբ ու ես անգործությունից հայտնվել եմ նման իրավիճակում` ժամանակավորապես:
Ծիծաղում է:
-Գիտեմ:
Ես ապրում եմ հորդ բնակարանի հարևանությամբ, որտեղ հիմա դու ես ապրում: Հորդ մուրացիկ շորերի դիզայնը և փայտե ոտքի գաղափարը իմն է: Նա լավ <դերասան> էր ու այլ կերպ չէր կարող դիմակայել թոշակի անցնելու իրողությանը:
Զարմանալը նրա համար չէ, գուցե ավելի շուտ` ինձ հանար:
Երկար ոտքերով մատուցողուհին բերեց հաշիվը:
Նայում եմ երկար ու…ծիծաղում:
Զարմանալը նաև նրա համար է:
Գումարից ինձ չի հերիքում ընդամենը 20 դրամ:
Ինձ պակասում էր ընդամենը մեկ նարինջ:

Երեք լուսանկար - Լուսանկար առաջին


Եռանկյունի 
Արդեն մեկ ամիս է, ինչ գրավում է ուշադրությունս:
Գեղեցիկ է:
Իսկ գեղեցիկները մինչև խոսելը շատ գեղեցիկ են:
Խոսելուց հետո կարող են մի այնպիսի բառ սեպել ականջիդ, որ…
Ամեն օր զգում եմ նրա զննող հայացքը:
Նույն երթուղային տաքսիով ենք գնում, բայց մինչև հիմա չենք բարևել միմյանց: Իսկ ես այնքան եմ ուզում:
Միայն բարևել, ուրիշ ոչինչ:
Անձրևանոցը երկարէ, շրջազգեստը` կարճ, գեղեցիկ լինելու աստիճանի կարճ:
Իմ`
ճարտարագետի հայացքն արդեն որոշել է շրջազգեստի երկարությունը`18 սմ-ից երկար չի լինի:
<Իսկ Արփի՞ն>,- ենթագիտակցություն
ս է վիճում ինձ հետ:
Իմ ենթագիտակցությունը մի հաստագլուխ երևույթ է, որը միշտ ինձ խանգարում է երազելու պահերին կամ էլ ընկերացել է Արփիի հետ:
Հիմա էլ սկսեց սղոցել ականջս. <Արփին ավելի տնտեսող է:
Այդքան կտորից իրեն չորս շրջազգեստ կկարի իսկ դու ո՞ւր ես նայում…>
Նայում եմ նրա
թափանցիկ զուգագուլպաներին և, ափսոս, չեմ կարող որոշել իմ միակ իմացած <Լևանտե՞ն> է, թե՞ ոչ: Հետաքրքիր է:
Ենթագիտակցությունս ասում է. <Մի´ նայիր այդ կողմ, նայի´ր պատուհանից դուրս:
Տե´ս, մի պառավ է անցնում` առանց լուսաֆորի կարմիրին նայելու>:
Ինչո
՞ւ նայեմ դուրս, երբ մի զույգ գեղեցիկ ոտքեր կանաչ լույս են տվել աչքերիս, չնայաց ոչինչ չեմ կարողանում տեսնել:
<Իսկ Արփի՞ն>:
Վերջին անգա
մ նեղացավ ու արդեն տասնմեկերորդ օրն է` չի զանգում, ի՞նչ էր եղել, որ…
Սրճարանում էինք:
Իրար քիթ-քթի կպած ծիծաղում էինք, ու ամեն ինչ լավ էր, նույնիսկ` մատուցողուհու ձեռքի կեղտոտ լաթի կտորը, որով սրբեց մեր սեղանը: Լավ էր նույնիսկ հաճախորդների` պիցցաներով լիքը բերանների չլմփացնելով ծամելը:
Ամեն ինչ լավ էր թվում, երբ կողքի սեղանից մի կանացի ձայն ծխախոտ խնդրեց:
Բայց ի՞նչ կարող էի անել, Արփի´:
Երևի դա է եռանկյունի կոչվածը, որի մասին շատ էի լսել, բայց դեռ չէի հանդիպել`Արփի, զուգագուլպաներով աղջիկ, սրճարանի աղջիկ …
Եթե նույնիսկ ես ճիշտ եմ, ուրեմն            Բերմունդյանկամ ավելի ճիշտ` Հայկական եռանկյունի:
<Երևանյան>,- հուշում է ենթագիտակցությունս ու հրճվում,- <Գնա´, կորի´ր այդ եռակյան մեջ, քեզ տեղն է>:
- Դու նրա ծխախոտը ուրիշ ձև վառեցիր:
Նայում էիր փայլուն աչքերով: Դու խոզ ես, զզվում եմ տղաներից:
Արփիի հեռանալուց հետո, գիտեի, որ դրս
ում սպասելու է: Լուռ, սուրճի կիսատ բաժակը ձեռքիս մոտեցա ու նստեցի նրա սեղանին:
-Կներես, ես չէի ուզում: Բայց լավ ստացվեց, ինձ թվաց կվազես նրա ետևից, բայց
պարզվեց,  որ չգնացիր: Ես Սոնան եմ, արդեն քսանչորս տարի:
-Դե, ոչինչ:
Հո դիտմամբ չարեցիր:
-Մեկի հետ պայմանավորվել էի: Ինտերնետով ենք ծանոթացել, իրար չէինք տեսել:
Ինձ կինո հրավիրեց: Եկավ: Հանդիպեցինք Ձեր գալուց մի 10 րոպե առաջ ու ընկերուհուդ նման հեռացավ: Իսկ ես այնպես եմ ուզում կինո գնալ:
-Տանը հեռուստացույց չունե՞ք,- ժպտում եմ ես:
-Կինոյում ուրիշ է, երևի շատ լավ:
Կյանքում տղայի հետ կինո գնացած չկամ:
-Հրավիրում եմ,- մտքումս զարմանում այսպիսի աղջկան լքած հիմարի վրա:
-Ճի՞շտ,- երեխայի նման ուրախանում է Սոնան:
-Գնանք:
Վեր կացանք:
Առաջին երկու քայլը դեպի սրճարանի դուռը և... Սոնայի  մեղավոր հայացքը, Արփիի դռների մոտ սպասելը և իմ շփոթմունքը`դարձյալ եռանկյունի:
Սոնան կաղում էր:
Լուռ անցանք Արփիի լայն բացված աչքերի մոտով ու կուլ գնացինք <Մոսկվա>
կինոթատրոնի դռներում:

Զուգագուլպաները կարմիր լույս վառեցին, ոտքեր
ը միացան իրար: Կարմիր լույս էր նաև իմ աչքերի ու վարորդի համար:
-Այստեղ ես, չէ՞, իջնում,- ինձ արդեն դեմքով ճանաչող վարորդը մեքենան քաշեց աջ:
Ենթագիտակցությունս թույլ-թույլ ասաց.
<Իջի´ր, իջի´ր>:

вторник, 1 апреля 2014 г.

Երեքնուկներս քո սառը ձեռքում


´ն, հեռախոսի մոտ: Էդ ռաբիզն ո՞վ է:
Աննան նայեց Լիլիթի կողմն ու մոտեցավ սեղանին:
- Ալլո
´, չե՞մ ասել` չզանգես: Ի՞նչ ես ուզում ինձնից: Բաժանվեցինք, էլի՞ չպրծա քեզնից:
Շպրտեց ընկալուչը, վերադարձավ իր տեղը:
- Ա
´ն, ի՞նքն էր:                                                                                                       Լիլիթի հետաքրքրությունն ասես <ԳՐԻՆ ՔԱՐՏ> լինի` սահմաններ չի ճանաչում:
Տրամադրությունն ընկավ,
սուրճի բաժակն էլ կիսատ մնաց:
Դողացող մատներով մի ծխախոտ
վառեց: Հայացքը հեռու էր`դեպի տխուր անցյալ…
***
Քսանմեկը չէր լրացել, երբ փախցր
եցին ինստիտուտի բակից:
Երեք հոգով էին
`երեք ստահակ դեմքեր:
Դեռ մեքենայում մտածում էր, թե ինքը ո՞ր մեկի համար է:
Հետո եկավ հայրը
: Մի քիչ վիճաբանություն: Կանչեցին իրեն: Նայեց հորը, կախեց աչքերը:
Հայրը հասկացավ ամեն ինչ,
բայց ձայնը կոտրված էր`առանց առաջվա հպարտության:
Ինչպես հասցրեց երեք օրվա մեջ
այդպես ծերանալ:
- Մնո
՞ւմ ես,- ինչքան կսկիծ կար այդ երկու բառի մեջ:
Չկարողացավ ձայն հանել,
գլխով ասաց <այո>, լաց եղավ ու դուրս եկավ սենյակից:
Իր հետևից այս անգամ ոչ ոք չեկավ
, ինչպես վերջին երեք օրերի ընթացքում, երբ հնարավոր սկեսուրը ստվերի նման հետևում էր:
- Ուրեմն քեֆ ենք անում
, խնամի´ Գառնիկ: Դու` սյունեցի, ես` սասունցի: Ամեն ինչ նորմալ կլնի,- սկեսրայրը նայեց տանեցերի կողմը ու սկսվեց սեղան գցելու դատարկ արարողությունը:
Աչքերի տակով ուշադիր հետևում էր հորը,
ո´չ մի կտոր չկերավ, ո´չ մի բաժակ չխմեց:
<Մի բարձի ծերանան> բաժակաճառի ժամանակ էլ բաժակը ձեռքից ընկավ սեղանին:
- Չեղավ
, Գառնի´կ ջան, ո´չ ուտում ես, ո´չ խմում, տենց ո՞նց կլնի: Կարո՞ղ է` վատ ընտանիք է ընգել, հլը հարևաններից հարցրա…
- Մի բան եմ խնդրելու
:Աննան պետք է ուսումն ավարտի…
Չհասցրեց մինչև վերջ,
ինչ-որ բան կանգնեց խոսքերի ու մտքերի մեջտեղը, ինչ-որ գրանիտե պատ, որը գլխով կոտրելու բոլոր փորձերը կավարտվեին անարդյունք:
- Բա ո՞նց, խնամի
´ Գառնիկ, խի մենք չե՞նք հասկանում…ձեռքներս էլ հո քարի տակ չի:
Հետո սկսվեցին Հակոբի
` գիշերները տուն չգալու իրար հաջորդող օրերը: Հետո հասկացավ, որ հղի է:  Երբ սենյակն ավլելիս գտավ արյունոտ ներարկիչ, հասկացավ նաև, որ ամուսին կոչվածը անտարբեր չէ թմրամոլության հանդեպ:
Սկսվեցին ամուսնական բարձը արցունքներով թրջ
վող երկար ու անվերջանալի գիշերները…
<Երեխան ծնվելու է
խնդիրներով>` բժշկի խոսքերը վերջնականապես սպանեցին իր երիտասարդությունը, այնքան բաղձալին ստանալու հաճույքը:
Ընդհատեց հղիությունը:
Հակոբի բանտարկվելուց հետո էլ վերադարձավ հայրական տուն,
օրինականացրեց բաժանումը:

* * *
- Աննա´, ի՞նչ եղավ քո հոդվածի վերջաբանը,-  հարցրեց խմբագիրը:
- Չեմ ուզում տեսնել, զզվում եմ,- բղավեց ու հետո հասկացավ, որ պատասխանում էր մտքերին:
- Քեզ ի՞նչ եղավ,- խմբագիրը հանեց ակնոցներն ու գլուխը շարժելով` դուրս եկավ սենյակից:
Զնգաց բջջայինը: Երևի մայրն է: Ժամանակ գտավ:
Աննան պայուսակից հանեց հեռախոսը:
Ժպտաց:
- Վահրա՞մ,  ի՞նչ ես ասում, գտե՞լ են, լու՞րջ: Իհարկե, ուզում եմ, կգա՞ս իմ հետևից: Ինչպե՞ս թե այդտեղ ես: Գնացել ես առանց ի՞նձ: Լա´վ, ինքս կգամ: Վաղը շաբաթ է,կմնանք տատիկիս մոտ, հետո կիրակի երեկոյան կվերադառնանք, չէ՞: Ես էլ եմ համբուրում:
- Ա´ն,ի՞նքն էր:
- Այս անգամ, այո´, ինքն էր:
* * *
 Ամիսներ առաջ էր, որ խմբագիրը մտավ սենյակ, նայեց Աննային ու ասաց, որ Արծվանիկ գյուղի տարածքում`Խուստուփ սարի լանջին` Վահանավանքի բակում հայտնաբերել են Բաղաց մի թագավորի գերեզման:
- Բայց դա ի´մ թեման չէ, Արմինեի…
- Արմինեն փոքր երեխա ունի, ամուսինն էլ թույլ չի տա մի քանի օրով…. Գործուղումդ պատրաստ է, վաղը կարող ես գնալ,- կարճ կտրեց խմբագիրը:
* * *
Վանքի տարածքում աշխատող հնէաբանները ոչինչ չկարողացան բացատրել Աննային: Միայն ցույց տվեցին դեռ ամբողջությամբ չպեղած մի տապան, որի վրա հազիվ էր երևում մի տող. <Սյունե>:
- Մորքո´ւր, Տեր Վահրամի´ն հարցրու, հրե´ն`ծառի տակ,- ասաց մի փոքրիկ տղա`երևի մոտակա գյուղից, որ օգնում էր հնէաբաններին:
Հաստ փորով, մազակալած դեմքով, գուլպաներից քրտնքահոտ եկող հոգևորականի փոխարեն ծառի մոտ կանգնած` Աննային դիմավորեց բավականին հաճելի արտաքինով հասակակից մի մարդ:
Սքեմի տակից երևում էին կապույտ ջինսն ու հավանաբար`  իտալական կոշիկները:
Ծառի ստվերում բավականին հով էր, իսկ քահանայի բարիտոնը հաճելի շոյանքով սկսել  էր իր ճանապարհը` ականջից դեպի Աննայի սիրտը:
Երկու օր Աննան գրառում էր աղանդավոր աղջկա ու երիտասարդ թագավորի տխուր սիրո պատմությունը:
-…Բաղաց երիտասարդ, գեղեցիկ Սենեքերիմ թագավորը սիրահարվել էր Սյունե անունով մի աղանդասեր աղջկա, որի հորն աղանդավոր լինելու համար թագավորը սպանել էր: Բայց Սյունեն էլ էր սիրում թագավորին:
…Թագավորն Անիի Ապիրատյան գահընկեց քագավորի և Գանձակի Էմիր Փաթլունի կողմից դավադրաբար սպանվում է:
… Չորթմանի հրամանով Սյունեի աչքերը հանում են..
…Գրիգոր եպիսկոպոսի կողմից էլ Սյունեն է սպանվում թագավորի գերեզմանի վրա:
Հիմա դեռ պարզ չէ` սա թագավո՞րի, թե՞ Սյունեի գերեզմանն է: Դեռ պետք է պեղեն,- ավարտեց Տեր Վահրամը:
- Ինչ տխուր պատմություն է,- Աննայի աչքերը թաց էին:
- Դու ի՞նչ ծաղիկներ ես սիրում: Երևի վարդեր`մուգ կարմիր:
Աննան ծիծաղեց.
- Վարդերը փշոտ են, կարմիր վարդերն էլ` արյան գույնի: Ես երեքնուկներ եմ սիրում…
- Ես էլ եմ Երևանից գործուղված այստեղ: Հանդիպե՞նք Երևանում, հոդվածի համար կպատմեմ ավելի մանրամասն: Բջջային ունես, չէ՞:
- Դեմ չեմ,իսկ հիմա պետք է գնամ:
Իջավ բարձունքից: Աչքերով ազատ մեքենա էր փնտրում:
Մոտեցավ մի կարմիր <Ժիգուլու>: Վարորդի դեմքը ծանոթ թվաց:
Լսեց.
- Երևա՞ն եք գնում: Մի հոգու տեղ կա:
* * *
Հանդիպումները դարձան հաճախակի, իմաստալից:
Վահրամն ապրում էր ծեր մոր հետ: Բաժանված էր կնոջից, երեխա չուներ: Կինը բուժվելու նպատակով գնացել էր Ամերիկա ու հիմնավորվել:
Վահրամին խնդրել էր, որ սքեմով երբեք իրեն չդիմավորի աշխատանքից դուրս գալիս:
Մի անգամ էլ մի լավ ծիծաղեցին, երբ Վահրամի առաջարկից հետո Աննան ասաց, թե չի ցանկանում, որ խմբագրությունում ասեն կամ հոդվածների տակ գրվի` <Տերտերակին>:

* * *
- Ա´ն, ո՞ւր ես մտքերով: Աշխատանքը վերջացավ, դուրս ենք գալիս:
Խմբագրության մուտքի մոտ մի կարմիր <Ժիգուլի> էր կանգնած:
Մեքենայից իջավ ու ոսկե ատամները շողացնելով` դեպի Աննան մոտեցավ Հակոբը:
Լիլիթի թևը մտած Աննան ձեռքը հետ քաշեց:
- Խոսալու բան կա:
Աննան նայեց նարնջագույն <ծիծակ> կոշիկներին: Չէր ուզում, բայց նայեց ոչինչ չարտահայտող դեմքին..
- Դու ի՞նչ է, ինքնասիրություն չունե՞ս: Ի՞նչ ես ուզում ինձնից:
- Ընկերներս բերդում ինձ գրել էին, որ հայտնվել ա մի կոտոշ…
- Դու վաղուց չկաս իմ կյանքում, զզվա´նք:
- Կսպանեմ քեզ էլ, դրան էլ, հասկացա՞ր:
Կարմիր <Ժիգուլին> ազդանշան տվեց:
- Գալիս եմ,-նետեց ատամների արանքից Հակոբը,  թքեց ասֆալտին ու հեռացավ:

* * *
Տաքսու մեջ Աննան փորձում էր կարդալ իր հոդվածի նախաբանը, իսկ վարորդը, որն  ամբողջ Եվրոպան գիտեր, մի քանի տուն էր ունեցել Էմիրաթներում, իր շատախոսությամբ անընդհատ կտրում էր մտքի թելը:
<Սյունիք`Բաղաց աշխարհ:
Արյան ծարավ հողն իմ նախնյաց…
Հեթանոս Բաղաց հին երգերը նվիրված Հայոց հին Աստվածներին չկարողացան պահպանել նրանց…
Ծերացած Հեթանոս Աստվածները ոչնչացվեցին խաչապաշտ Սյունյաց այրերի կողմից…>

* * *
Տեղ հասավ կեսօրին:
Սարալանջի տակ սովորականից շատ մեքենաներ կային, նաև` ոստիկանության:
<Գանձ են գտել գերեզմանում>,- անցավ Աննայի մտքով, և բարձրացավ վերև:
Պեղվող գերեզմանը շրջապատված էր մարդկանցով:
Վահրամը չէր երևում:
Մի կերպ հրելով` մոտեցավ:
Գերեզմանաքարին բերանքսիվայր մի քահան էր ընկած:
Սքեմը պատռված էր, երևում էին կապույտ ջինսն ու կոշիկները:
Մուգ կարմիր արյունը քարից ծորացել էր ու կաթիլ առ կաթիլ ընկել հողի վրա, այն հողի, որն այդքան արյուն տեսնելուց երևի դեռ չէր կշտացել:
Ձախ ձեռքի` կախված մատներում արնաշաղախ երեքնուկներ էին…

* * *
Քիչ հեռվում մի փոքրիկ տղա ոստիկաններին պատմում էր…
- Գնացել էի գյուղ` Տեր հոր համար լավաշ բերելու…. Մ
ի կարմիր <Ժիգուլի> էր իջնում, հեռվից համարը չտեսա…


Հայոց քո լեզուն (բանաստեղծություն)


Կա՛նգ առ մի պահ,
Խորհի՛ր մեկ վայրկյա,ն
գրիչդ դիր տեղը՝ գրպանդ,
այդ ինչո՞ւ դեմքդ դարձավ խղճահար…
հետո ի՞նչ,
որ հայի գերեզմանաքարին,
մի ազգանուն է գրված ռուսատառ:

Ոչ հանգիստդ են խլել
և ո՛չ էլ հողդ,
ո՛չ էլ լեզուդ են կտրել նենգաբար,
մի պտղունց աղ է
լցվե՜լ,
քարացե՜լ
բազմամյա վերքերիդ վրա:

Բերանիդ կապանքները
բա՛ց արա,
դիմացդ ոսոխ չէ վայրենի,
չէ՞ որ պոետ ես,
ոչ թե աճպարար,
տառդ խլել է ինչ որ քաղքենի…

Ցավում ես, գիտե՜մ,
տառդ ստեղծողի
անունով հայտնի ազգանունն է խորթ,
դու մի ճնճղուկ չես,
արծի՛վ ես վայրի,
դեռ կդիմանաս ցավերին ծանոթ:

Գրիչով քարի վրա չեն գնա,
խոսքո՛վ է ծակվում ցանկացած քարը,
թեկուզ օտարի տառով էլ կարդաս,
հզոր է մնում
հայկական բառը:

Հայոց քո լեզուն
հարո՛ւստ է այնքան,
այնքան հզո՛ր է,
այնքա՛ն անմեհի,
որ իր տառերով,
որ իր բառերով ,
իր հոլովներով,
նախանձն է շարժում
եղած ու չեղած բոլոր ազգերի…

Վա՛յր դիր գրիչդ
ա՛չքդ բաց արա,
քանդի՛ր բերանիդ կապանքները,
թո՛ղ հայերենը լեզվիդ դողդողա,
թո՛ղ հայերենը լեզվիդ շողշողա,
թո՛ղ հայերենով խենթ ու խելագար
հնչեն աղոթքնե՜ր,
խոստովանանքնե՜ր,
թո՛ղ հայերենով ելնեն երկինքներ,
թո՛ղ հայերենով երկնից իջնեն վար ...

Հետո ի՞նչ
որ հայի մի գերեզմանաքարին
Մի ազգանուն է գրված ռուսատառ:

Ս.Ումառ



Հավատալ...

« Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում
Բյուրավոր ու բո՜ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:»
Պ.Սևակ

Եկեղեցում կնունք էր՝ զույգ երեխաների՝ տղա և աղջիկ:
Եկեղեցում մի տերտեր էր, որ նախկինում ոստիկանության ավագի կոչումով տնտեսվար էր եղել ու նոր էր վերադարձել Ուրուգվայից:
Եկեղեցու պատի տակ մի կին էր, որ կարծում էր թե արդեն մահանալու ժամն էր և եկել էր մեղքերը քավելու:
Եկեղեցու գմբեթի տակ մի ձայն էր…
Քնքո՜ւշ
Հոգատա՜ր
Բարի՜
երևի մայրական, երևի հայրական…

Կինը չէր լսում կատարվելիք կնունքի կողմից եկող տերտերի արհեստական խիստ թվացող ձայնը:
Կինը խոսում էր գմբեթի տակից եկող ձայնի հետ…
- Կաթոլի՞կ ես, ուղղափա՞ռ թե՞… 
- Չգիտեմ, Ասքանազիս հետ հիսուն յոթ տարի կողք կողքի
- Սպանե՞լ ես:
- Հա՛, բայց դեռ չէր ծնվել, երկու ամսեկան էր, Ասքանազիս համար շլոր էի քաղում, ծառիցն ընկա ու…
- Խաբե՞լ ես:
- Հա՛, Ասքանազիս քառասունհինգ ամյակի ժամանակ գինին չհերիքեց, ջուր խառնեցի, մի լավ քոթակ կերա:
- Գողացե՞լ ես:
- Հա՛, սոված էին էրեխեքը, պատերա՜զմ էր, հարևանի բախչից մի պղինձ կարտոշկա:
- Սուտ վկայությո՞ւն:
- Ես ի՞նչ վկա, յոթ երեխա եմ մեծացրել: Ասում եմ մեռնելս եկել է, գնամ Ասքանազիս մոտ, հեռու չլինեմ…
Կինը վեր կացավ, ծնկներին կռացած իրեն ավելի լավ էր զգում, քանի որ արդեն քանի տարի է այդպես էլ քայլում էր՝ կռացած:
Կինը, որի անունը Մարիամ էր, մի պահ նայեց խորանի կողմը, օդում խաչակնքեց ու դուրս եկավ եկեղեցուց:
Եկեղեցում կնո՜ւնք էր…