Ասո՜ւմ են
Մահը ցավո՜տ
չէ բնավ-
Ուղղակի
սիրտը էլ չի՛ աշխատում,
Ասո՜ւմ
են « Գնա՜ց…
Ու աչքը փակեց
բոլորի համար…
Մնայուն ոչի՜նչ
չկա աշխարհում…»
Ցավոտ է մա՜հը,
Երբ քո սրտո՛ւմ է մեկը մահանում
Կամ դո՛ւ ես
մահանում ուրիշի սրտում,
Ա՜յ, ցա՜վ եմ ասել,
Ա՜յ, դա՛ է ցավը,
Որը իրոք կա՜,
բայց չի երևում…
Ցա՜վ է,
Երբ սիրտդ գրաված մարդը
Պատե՜հ,
անպատեհ աչքերն է թարթում,
Ցա՜վ է,
Երբ դիրքն է
սրտիդ մեջ փոխում -
Ասես թե սիրտդ
ոտքե՜րդ է ընկնում:
Ցա՜վ է,
Երբ սիրտդ է
փորձում ինչ-որ բան ասել
Ու դու չես
լսում
Կամ չես
հասկանում լեզուն քո սրտի,
Ա՜յ, ցա՜վ եմ ասել,
Ա՜յ, դա՛ է ցավը,
Որ բաբախում
է ռիթմով կրկնակի:
Կա՞ ցավի Աստված
Կամ Աստվածուհի՜,
Որի հետ
խոսես ցավերի լեզվով,
Որ քեզ
հասկանա
Կամ էլ դու Նրան՝
Բերկրանքից
բացված շուրթերի դողով…
Կա՛,
Այդ Աստծուն
Սի՜րտ են անվանում,
Որը կարող է
կրել հազա՜ր ցավ,
տա՜ս հազար
կսկիծ
ու միլիո՜ն
մորմոք…
Ու տրոփում
է այն միայն քեզ համար
ու մեկ էլ Նրա,
Որ քո
սրտում է անո՜ւժ ու անօգ…
Եվ ում որ ունես սրտումդ պահած…
Եվ ինչ
կունենաս դրանից հետո,
Կյանքի ու
մահվան կծիկ կդառնա,
Ցավո՜տ, շա՜տ
ցավոտ:
Եվ ո՞վ
կբացի հանգույցն այդ Գորդյան,
Սիրտ-Աստծո
ձե՞ռքը թե՞ Բախտն անիծված,
Մի շատ
անզգույշ քայլ ու…
Կարող է
սիրտդ պատռվել հանկարծ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий