Երկար
ժամանակ է -
Փնտրում եմ
մի բառ,
Որ ոչ կա՛րճ
լինի ու ո՛չ էլ երկար,
Որ բարի՜
լինի ու չլինի՛ չար,
Որ բառն այդ
լսես ու չտատանվե՜ս,
Չանհանգստանա՜ս՝
Այլ վեր
կենաս ու գաս…
Որ այդ մեկ
բառը լինի
Կարոտի
դահիճ,
Թախիծի
տապան,
Ակունքներ
փնտրող անհագ հայացքի
Պղտոր
հորձանքը պարզեցնող մի բան,
Որ կյանքը
չանցնի լույսի պես արագ,
Սպասումը
դառնա փոքրիկ մի արկած
Ճանապարհներին
հանկարծ հայտնված…
Թվաց թե գտե՜լ
եմ…
Ու ծանր մի
բան իջել է ուսիս,
Թվաց թե մի
դիմակ արդեն կոտրվել է
Ու ընկել
գետին:
… Ու հողը
լափել է խոլ ապրումների
Թափառող մի
խումբ
… Ու
մոխրացել է արևն երկնքում,
Դարձել է
դատա՜րկ մի ներկապնակ
… Ու սևն է
դարձել արքան գույների -
Ներկում է
գիշե՜ր,
Ներկում է
խավա՜ր…
… Թվում է
կրկին ժամադրում եմ քեզ
Վաղուց կանգ
առած ժամացույցի տակ:
Ժամացույցները
կանգնա՜ծ, փչացա՜ծ
Երկու անգամ
են ճիշտ ժամ ցույց տալիս,
Իսկ կյանքը վազո՜ւմ
է, հեռանում անդարձ
Ու լռում
ինչպես լեզուն անցյալի…
Լսո՞ւմ ես, գտել եմ շատ ծանր մի բառ՝
Մի հոգնած «Արի՜»
`
Սպասումով
լցված,
- Արի՜,- ու թող բառն այս չլինի ավարտ
Սպասումների
մեջ խեղդվող պոետի…
Չէ՜,
«Արի՜»-ն
կարճ բառ չէ՝ այլ չափազանց երկար,
«Արի՜» -ն չեզոք
է, ոչ չա՜ր, ոչ բարի՜,
Ավելի հեշտ
է միլիոն անգամ կրկնել.
- Մի՜ գնա…
Քան թե մեկ
անգամ աղաչել.
- Արի՜…
Ս.Ումառ-Հարությունյան
25.12.16 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий