Շո՜գ է
բերում
Քո անունը շուրթերիս,
Տո՜թ է
բերում
Ժլատ լեզուդ
հույզերիս:
Ի՞նչ
մոլուցք է,
Խա՞ղ է,
Կատա՞կ,
Մի տարա՞ծք
է անհատակ,
Ուր ամեն մի
երեկո
Մի ողջ
կյանք է բովանդակ:
Ուր ճախրո՜ւմ
են՝
չե՛ն
սողում,
Ուր քնելիս
հավի նման
Գլուխները
թևերի տակ չեն դնում:
Ո՜ւր որ դո՛ւ
ես երգը բոլոր երգերի,
(Հավատացե՜ք,
Ով մոտիկ է
եղել նրան
Այլ կնոջ չի
մեծարի…)
Վաղո՜ւց
արդեն դու իմ մեջ ես
(Թե՞ ես քո
մեջ՝
Չգիտե՜մ)
Սևագրվող
թղթի նման
Ճմրթեց սերն
ինձ այսպես…
Ի՞նչ
պատահեց,
Եվ ինչպե՞ս,
Տրվեցի այդ
մոլուցքին,
Կորցրեցի
Պատրանքներով
անդունդ վազող
Իմ հոգին…
Կվռնդվե՞մ
ատելությամբ
Թե՞
կընդունվեմ,
Չգիտե՜մ…
…Ինչպե՞ս
պետք է վերջին պահին
Հոգիս
Աստծուն նվիրեմ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий