Հանդիպման
պես ջերմագի՜ն,
Հրաժեշտի
պես դաժա՜ն
Կարո՜տը
ինչպես քմահաճ մի կի՜ն
Մեկ հարազա՜տ
է ձևանում,
Մեկ ձևանում
է օտար…
*
Գարնան նմա՜ն
է կարոտս դարձել-
Մեկ ծաղկո՜ւմ
է, փթթո՜ւմ,
Մե՜կ էլ
անձրևում,
Մեկ ձյան
փաթի՜լն է ափերով բռնում,
Մեկ արեգակի
պե՜ս, սի՜րտս
Ջերմացնում…
*
Գարնան նմա՜ն
է կարոտս դարձել-
Մեկ վազվզո՜ւմ
է երակներիս մեջ
Սի՜րտս է
լցվո՜ւմ-գրավում,
Մե՜կ էլ լքո՜ւմ
է՝ հեռանում,
Գարնան
գիշերվա սա՜ռն աչքերի պես
Ցավի՜ց
բղավում…
*
Գարնան նմա՜ն
է կարոտս դարձել,
Ասես թե
լինի երկա՜ր հյուսքերով
Փոքրի՜կ
աղջնակ,
Որ նո՜ւրբ
թաթիկով մի ծաղիկ բռնել
Մեկ մոտեցնո՜ւմ
է, մեկ
Պահո՜ւմ
փեշի տակ…
(Ա՜յ քեզ
երեխա՜)
*
Դե ե՛կ
գլուխ դի՜ր այս երեխայի հետ,
Մի բա՜ն
բացատրիր կա՜մ
Մի խորհո՜ւրդ
տուր,
Որ մեծերի
հե՜տ այդպես չե՛ն վարվում,
Որ գարնան
նմա՛ն խե՜նթ կատակներից
Մեծերը
հաճախ հիվանդանո՜ւմ են կա՜մ
Խելագարվում…